Էջ:Կյուրեղ աղայի մահը 04.jpg

Այս էջը հաստատված է

ծակծկիս ու անանկ տախտակին վրա ելլես… դոդախներդ (շրթունքներդ) իրարու քով չի գան, որ սատկելեդ առաջ չոջուխներդ պագնես… Տե՛ր, մանո՛ւկ Քրիստոս, մայրի՜կ աստվածածին…»։

Կյուրեղ աղան է՛լ չկարողացավ լսել, ոտը շարժեց, որ քայլի, Հազարխան խաթունը պլլվեց ոտներին։

— Հրեշտակները ուսերուն վրա կայներ են, աստծո խաբար կը տանեն, մ՚էներ, պառավ մեսումին (խեղճ, անօգնական, որբ) փարան տո՛ւր։

— Պարտք չունիմ, ունենամ ըլ՝ փարա չունիմ։

— Ունիս, շա՛տ ունիս։

— Մի՛ վռվռար։

— Ունիս։

— Չունիմ՝ ըսի։— սրտնեղեց Կյուրեղ աղան, շպրտեց կնոջը գետին, ազատեց ոտները և քայլեց։

— Աս անխղճությունը քըզի չի մնար։

— Մ՛ի հաչեր, սարսաղ կնիկ։

Հազարխան խաթունը վազեց վեր։

Հաջի Քորոն շարունակում էր անեծքը․ «Սատկի ու մեկը չըլլի, որ դագաղը վերցնե, դնեն արևի տակ, ղարղաներն (ագռավ) ուտեն մարմինը…»։

Հազարխան խաթունը աջ ձեռովը բռնեց Հաջի Քորոյի բերանը, ձախովը քաշեց պոկեց իր ճակատի ոսկիները, և, երկարելով մեռելի նման դժգունած պառավին, ասաց.

— Մի՛ անիծեր, Հաջի՛ Քորո, ես քու ոտքիդ տակի հողն իմ, չոջուխներս մեղք են, ա՛ռ աս ոսկիները, դիր պարտքի տեղը, մի՛ անիծիր, ոտքդ պագնիմ։

— Ես քու փարադ չեմ առներ, հա՛րսնուկ։

— Իմս չէ, ախպորդ է, ան է տվեր, մեկ չէ՞, ա՛ռ։

— Չէ՛, ինքը իր ձեռքով տ՚իտար։

Հազարխան խաթունը շատ պաղատեց, բայց Հաջի Քորոն անդրդվելի մնաց և չվերցրեց ոսկիները։ Հազարխան խաթունը բռնի ուժով ոսկիները դրեց նրա գրպանը, Հաջի Քորոն դուրս հանեց և նետեց մի կողմ։

— Իմ մեկ ոտքս գերեզմանին մեջն է, մեկ ըլ՝ դուրսը, երկար չեմ ապրիր, երկու խազան ունիմ, կծախիմ, կուտիմ…

Հաջի Քորոն չկարողացավ շարունակել, հանկարծ փշրվեց

— 124 —