Էջ:Կյուրեղ աղայի մահը 12.jpg

Այս էջը սրբագրված է

նայի մեջը։ Պատահեց մի անգամ, որ կինը ոտները կախ գցեր մեջը նայելու համար, Կյուրեղ աղան բարկացավ.

— Մեջը ճիվե՞րս (սրունքներս) կա որ տեսնես, տեսնա՞լ կուզես, հը՛, տե՛ս,— գոռաց Կյուրեղ աղան և դարձրեց քամակը։

Հազարխան խաթունը չէր իմ անում, թե ամուսինն ինչքան հարստություն ուներ, առաջին անգամ տեսնում էր ոսկիները, մեջիդիեներր, մահմուդիեները իրար վրա դարսած փոքրիկ սյուների պես, այնպես որ չկարողացավ իր զարմանքը զսպել և բացականշեց,

— Քա՜…

— Աղջի՜, հարուր ոսկի վերցուր ու էն շանը ղրկե, էն ըլ թո՛ղ ըսե քի՝ ես քեզ մեղա՜․․․

Կարիք չկար հարցնելու թե ով էր «էն շունը», Հազարխան խաթունը գիտեր։ «Էն շունը» այն կռացած մարդն էր, որին տեսավ Կյուրեղ աղան կառքով տուն վերադառնալիս։

— Սրբունը Հաջի Քորոյենց գնաց, թո՛ղ գա, ղրկեմ,— ասաց կինը։

— Հա՛, աղեկ, գալուն պես վազցո՛ւր։

— Աղեկ, աղեկ։

— Աղջի՛, — նորից սկսեց Կյուրեղ աղան տնքոց հանելով,— աջալս (օրհաս) մոտիկցեր է։

— Այդպես բաներ մ՚ըսեր։

— Չըսելով չըլլիր, տի սատկիմ։

Սրբունը ետ եկավ։

— Տարի՞ր։

— Տարա։

— Ի՞նչ ըսավ։

— Ըսավ քի՝ էդ փարան տա՛ր, պատանքի, թաղման պետք կըլլի․․․ — ասաց Սրբունը։

— Ու՜յ, բերանզ չորնա, ան ըսավ, դո՞ւն ինչու կըսես,— բարկացավ Հազարխան խաթունը։

— Աղջի՛, չոջուխին մի՛ հերսոտիր (չարանալ, բարկանալ), չաբուխ էն շանը փարան ղրկե, ոսկիներս հլոս-հլոս կըլլին…

Հազարխան խաթունր նորից վազցրեց Սրբունին։ Ներքևում, դռնից, կանչեց նրա ետևից.

— Սրբո՛ւն, չտնտնաս, շո՛ւտ եկո։