Էջ:Կյուրեղ աղայի մահը 24.jpg

Այս էջը սրբագրված է

ոսկիները հանձնեց Տեր Համբարձումին, որ տենդագին արագությամլ լցրեց ֆարաջայի խորը և լայն գրպանները։

Կյուրեղ աղան տեսնելով այս, հանգստացավ։

— Էհ՛, ունեցածս-չունեցածս էս էր, քըզի տվի, դե՛, գնա՛, գնա՛ աստուծու խոսք մը հասկացուր, թե չի սատկիմ, թե կյանքըս ընծի խնայե, տունս, խանութս կը ծախեմ, խանութիս ապրանքը կը ծախեմ և պզտիկ ժամ մը շինել կուտամ։

— Քու մեղքեդ շատ ավելի ահավոր մեղքեր Տերն մեր Հիսուս Քրիստոս ներեր է,— ասաց Տեր Համբարձումը։

— Ըսել է քի՝ ինծմե ավելի մեղք գործող կա՞, Տեր պապա,— հարցրեր Կյուրեղ աղան զարմանալի հետաքրքրությամբ։

— Բազում են մեղավորները, ես ինքս քեզմե ավելի մեղավոր եմ։

— Չէ՛, ջանը՜մ…

— Այո՛, այո , կը խոստովանիմ։

— Քանի որ այդպես է, աստված մինակ ինծի՞ տեսավ, Տեր հայր, անարդարություն չէ՞։

— Չէ՛, որդյակ, չէ՛, կարգը ամենքին ալ պիտի գա, Կյուրեղ աղա, վաղ կամ ուշ՝ պիտի գա, աստված ամենքին ալ քթեն պիտի բռնե։

— Տե՛ր պապա, ըսել է դո՞ւն ըլ մեղավոր իս։

— Տիրոջը առաջ ամենեն մեծ մեղավորը ես իմ։

— Ինչո՞ւ ընծի պես չեղար, Տե՛ր պապա։

— Որդյակ, ըսի քըզի, ժամանակը կա,— պատասխանեց Տեր Համբարձումը և այլևս չուզեց խոսակցությունը շարունակել, ոտի կանգնեց, բաց արավ գրպանի փոքրիկ ավետարանը և սկսեց կարդալ բարձրաձայն։

Կյուրեղ աղան կամաց-կամաց գլուխը հանգչեցրեց բարձի վրա, ավելի խրվեց անկողնի մեջ, աչքերը միառժամանակ սառած մնացին, բայց քիչ հետո փակվեցին, բերնի ծռմռված լինելր չէր նշմարվում, որովհետև բեղերը, խիտ ճյուղի նման, փակել էին։

Կյուրեղ աղան սկսեց միայն խռխռալ, և երբեմն-երբեմն ոչ զորեղ կերպով ցնցվել։

Հազարխան խաթունը խնդրեց տերտերից ընթերցումը դադարեցնել, որովհետև ամուսինը հանգստացավ և լավ կլիներ,