Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/23

Այս էջը հաստատված է

ԾԱՂԻԿՆ ՈԻ ՇԱՂԻԿ

Ե՜կ, շաղի՛կ, ե՜կ.
Ե՜կ՝ առավոտե առավոտ.
Չելնե՜ արև տաքուկ ու ծարավուտ՝
Լզե մեր պագուկ։

Գա՜մ, ծաղի՛կ, գա՜մ.
Գա՜մ՝ այգուն-այգուն
Ու քեզ շաղ տամ։

Դեռ չելած արև խայտուն ու ցայտուն՝
Շաղիկ-շաղիկ թառավ սրտիկն ու հոգին՝
Ծաղիկի ծարավ գոգին՝
Ու գունագեղ թուշիկ
Շա՛ղ դառավ հուշիկ-հուշիկ։

— 24 —