Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/26

Այս էջը հաստատված է

ԱՇՈՒՆ-ԳԻՇԵՐ


Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։

— 27 —