Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/30

Այս էջը հաստատված է

※ ※ ※


Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,
Ամառն ելավ հասկունիկ ծոցերով.
Աշունն առավ խատուտիկ բարերով,
Ձմեռ պատավ պատուտիկ սառերով։



※ ※ ※


Ելավ տերև՝ երև-երև կանաչ ծովանի,
Տարփուն-տարփուն կապույտ հովանի.
Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,
Ծպիտ դողով սրիկ քովին դրած։

— 31 —