Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/48

Այս էջը սրբագրված է

ԲՈՒՍԱԲԱՐԵՎ


Սնունդը՝ ծառին

Ծառի՛կ, ծառի՛կ,
Շունչդ անառիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս՝
Անջուր անլուր,
Քո բուռ ու կուռ,
Դալարում ես
Դեպի երկին փռելով,
Ու ճյուղերդ ջրելո՞վ։


Ծառն՝ արմատին

Բունի՜կ-բունիկ՝
Կաթնետունիկ.
Ի՞նչ ու ինչպե՞ս
Քո երակներ
Լուսո ակեր
Պալարում ես
Եռուն-եռուն կրակելով,
Հեռուն-հեռուն ճրագելո՞վ։

— 51 —