Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/51

Այս էջը սրբագրված է

Ի՞ՆՉ․․․


Մահո՞ւ հովեր՝
Թեև ճկուն՝
Թևերն արձակ
Կփքեն։

Ահա՜ ծովեր՝
Թեև նկուն՝
Ձևերն արձակ
Կըկքեն։

Հի՜ն տարիներ,
Սի՜ն տարիներ՝
Բուխ գարունով․
Ծուխ շարունով։

Ջրեր ծալեակ՝
Թեև թեթև,
Իրար-հրան՝
Կըշրչեն․․․։

— 54 —