Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/60

Այս էջը հաստատված է

ՕՐՀՆՈԻԹՅՈԻՆ

Ճակատդ օծուն՝
Լուսավորչա կանաչ մեռոնով,
Լուսավորչա կանաչ մեռոնով՝
Թող կանանչեն հուռ ճյուղերդ.
Ու ակդ բոցուն՝
Լուսավորչա կարմիր կերոնով.
Լուսավորչա կարմիր կերոնով՝
Թող ճաճանչեն հուր յուղերդ։