Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/62

Այս էջը հաստատված է

ՍԵՐ ՈԻ ԶեՐ

Արևն այտեն
Ծիրան ցայտով,
Լուսիկ-լուսիկ ճրագեց,
Կագավ ոտեն
Վարդի հոտով,
Հուսիկ-հուսիկ կրակեց։

Ծառի քովեն,
Սարի հովով,
«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.
Հոգուս խորեն,
Սիրու ձորով,
Զիս կսիրե՞ս, մրմնջեց.

Աչքի տակեե
Սրտիս ակով
Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,
Գոգի մարգեն
Բտրակ զարկով
Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։