Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/64

Այս էջը հաստատված է

ՍԵՐ ՈԻ ԲԵՐ

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր֊ամպեր ծալ ու քաշ։
Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծքիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։
Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։
Այլ ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով: