Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/65

Այս էջը հաստատված է

ՈՍԿԻ-ՄԵՂԱՑ

Ա՜յ, վա՛ռ աչեր.
Այն ի՞նչ ամպ էր
Սարի գագաթին,
ճերմակ-ճակատին
Արծաթ աչեր տալով՝
Ցիր արավ։

Ճերմակ-ճակատեն՝
Սարի փափագին,
Դարի պապակին
Շար մարգարիտ տեղաց.
Շար մարգարիտ տեղաց,
Լար մարգերդ բիլ արավ,
Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.
Զառ մարգերդ ոսկի-մեղաց.
Ոսկի-մեղաց լուսուն-ջրով
Մկրտեցին քու մաճերդ։