Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/67

Այս էջը հաստատված է

ԽՈՐՈՒՆԿ ՈՒ ՄՈՒԳ․․․

Էն ի՞նչ ամպ էր,
Սարի գագաթին տալով՝
Ցիր արավ
Արծաթ տեղաց.
Արծաթ տեղաց՝
Ճերմակ-ճակատին,
Գոգեն անձրև գալով՝
Ծիր առավ։

Էն ի՞նչ ամպ էր
Սարի փափագին հալով՝
Սիր արավ,
Ոսկի բեղե՞ց․
Հալուն-հրով՝
Ոսկի-մեղաց.
Լուսուն-գրով մկրտեցին՝
Քու մաճերըդ։

Ա՛յ, վա՛ռ աչեր
Էն ի՞նչ ամպ էր