Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/69

Այս էջը հաստատված է

Ա Ղ Ո Թ Ք

(Նվեր օրիորդ Լուիզ Գավաքճյանի)

Վա՛րդ, դու կաթե՛ կարմիր ոգիդ,
Ճերմակ շուշան՝ սիրտ ու հոգիդ.
Մանուշա՜կ
Անուշակ՝
Գուրգուրն
Ու բուրե։

Տո՜ւր, սուսունիկ՝ ոսկի արև,
Հո՜ւյս անթառամ՝ կյանք հարատև։
Օրե օր
Նորե նոր
Հար գարուն
Զարդարուն։


1914 25/ԺԱ Կ. Պոլիս