Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/7

Այս էջը սրբագրված է

նությամբ։ Ահդ խոսքի մեջ իսպառ բացակայում են զարդարիչ տարրերը, չկա ոչ մի արվեստական հնչերանգ, ամեն ինչ երևան է հանվում ոչ թե ցուցադըրման, այլ ինքնաարաահատման սկզբոնքով։ Եվ ամենուրեք «մատնվում է» կոմիտասյան ոճը, թափանցիկ ճառագայթի նման մաքուր, ջերմ ու բնական մտածելակերպը, նրա հոգու և բնության բացառիկ հարազատությունը։ Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ,
Պաղեց, սառավ օդ։
       («Աշնան օր»)

Մեր դասական և ժողովրդական պոեզիան գիտե թուխ ամպ, սևմութ ամպեր, սև֊սև ամպեր և այլն։ Բայց ահավասիկ անսպասելին՝ սևուկ ամպեր։ Եվ այս «շնչավորված» ածականից էլ սկսվում է բանաստեղծական պատկերի բնականությունը, խոսքի հուզականությունը։ Ոչ մի տեղ Կոմիտասը չի խոսում բնության հանդեպ իր սիրո մասին։ Բայց ամենուրեք զգացվում է այն, զգացվում անմիջապես, հեղինակի յուրաքանչյուր հայացքի մեջ։ Այդ սիրով էլ նրա հոգին կապված է աշխարհին։ Այդ սիրուց է աշխարհն այդքան գեղեցիկ, և կյանքն այդքան պարզ ու հասկանալի։ Ու թերևս այդ