Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/71

Այս էջը հաստատված է

ՀՈՎ-ՍԵՐ

Նուրբ հովի պես լարերով՝
Սուրբ ծովի պես պարելով,
Սիրըդ սրտում պահեցիր,
Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝
Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․
Պտուկը ճոխ՝ առին արին
Տերևները կանաչ-ճանաչ պեղելով։