Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/72

Այս էջը հաստատված է

ՇՈԻՇԱՆ ՍԻՐՏ

Շուշան սիրտըդ մաքառեց տարի-տարի
Կանքիդ արև-օրերում․
Սուսուն-սերըդ թափառեց արի-արի
Լանջիդ լուսին ձորերում։

Շրթունքներըդ մանուշակ դալար-դալար
Սիրո գարուն զովանի,
Գանգուր հերըդ անուշակ գալար–գալար
Համբույրներուն հովանի։

Սերըդ սեր էր ծագեցավ
Պատույտ-պատույտ դափնիների ճյուղերով,
Սիրտըդ սիրտ էր հագեցավ
Կապույտ-կապույտ բալասանի յուղերով։