Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/75

Այս էջը հաստատված է

ՀՈՍՈՒՆ-ԽՈՍՈՒՆ

Պապիկ ծառն էլ
Ճերմակ ծոցիկով
Ջըրիկ բոցիկով
Խորունկն է խառնել,
Բազուկն է առել
Քարերին դառել
Հոսում է, խոսում,
Ափիկ-ափիկ սըղոցում։

Երկար բարունով
Դալար արունով
Սարին բրելով,
Քարին գրելով.

Դաղձն է ձունել
Փափուկ դափերին,
Մաղձն է բունել
Սըրտիդ ծափերին։