Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/76

Այս էջը հաստատված է

ԿԱՐՄԻՐ ԲՈՑ

Կանաչ դաշտի կուրծքը պայթեցավ,
Գոգին հսկա ժայռը ճայթեցավ.
Ճայթեցավ ու ծառացավ,
Ծառացավ ու տեղում քարացավ։

Կապույտ երկնի ծոցը ծովացավ,
Կարմիր երկրի բոցը հովացավ.
Ծովացավ ու ծավալեց,
Ծավալեց ու հողմով թավալեց.

Բոց-մոց՝ կարմիր երկիր հովանալով,
Ծոց-ծոց կապույտ երկիր ծովանալով՝
Ծովանալով ու դողով ծավալելով,
Ծավալելով ու չորս կոդմ թավալելով՝

Հողմը ծառացավ, ու բոցը հանգավ…։