Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/77

Այս էջը հաստատված է

※ ※ ※

ԵՍ ԵՄ

Ես քու սերն եմ,
Սիրուդ ջերն եմ,
Մենավոր.

Ես եմ քո կին,
Դու՝ իմ հոգին
Հենավոր։

Ձայնըդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։

Շունչըդ առա կուռ ծոցերով՝
Գըրիչ դառա հուր բոցերով։