Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/79

Այս էջը հաստատված է

ԾՈՎԱԿ, ՆԱՎԱԿ

Ծավալ ծովակ՝ ալին վաիա փնջելով,
Ցավը սրտում՝ շամբերի պես ցցելով,
Շնչում էր երկունքներեն զովացած.
Վրան նավակ՝ հովի ժպիա ջնջելով,
Մուխը տրաում՝ ամպերի պես կցելով,
Փնչում Էր մարդիկներին ծովացած։

Ջուրն ու խոցը երևում է՝
Ծովի վրա ծիր ու ծիր,
Հուրն ու բոցը երերում է՝
Հովի վրա ցիր ու ցիր։