Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/8

Այս էջը սրբագրված է

սիրով լցված լինելն է բանաստեղծին տալիս այն ներքին խաղաղությունը, որի մեջ ձուլվում են և՛ հիացում, և՛ զարմանք, և՛ ուրախություն, և՛ վիշտ։

Բանաստեղծը լցված է բնության իմաստնությամբ․ գիտե բնության լեզուն, հասկանում է ամեն մի շարժումը, և ամեն ինչ նրա համար իմաստավորված է։ Եթե ծաղկանց վրա շաղ կա, ապա դա ոչ թե անկապորեն, այլ սիրո և մերձեցման օրենքով։ Եթե ձյան վրա ադամանդե աստղեր կան, ապա դա էլ բնության՝ գեղեցիկ և զարդարուն լինելու ցանկությունից․
Ե՜կ շաղի՛կ, ե՛կ․
  Ե՛կ առավոտե առավոտ․․․
Գա՛մ, ծաղիկ, գա՛մ,
  Գա՛մ այգուն֊այգուն
Ու քեզ շաղ տամ․
         («Ծաղիկն ու շաղիկ»)
Մարմանդ֊մարմանդ ու ադամանդ֊ադամանդ
Արևը զարկեց պաղի սրտին
Եվ աստղուկները շարեց։
          («Ձմեռնամուտ»)
 Մի տեղ Կոմիտասը նկարագրում է սարից փրթած հեղեղի տեսարան․ հեղեղը շառաչելով գնում է՝ ճամփին ամեն ինչ խորտակելով։ Բայց ահա ելնում է արևը, ժպտում աշխարհին և մոռացնել տալիս հեղեղի սար