Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/80

Այս էջը հաստատված է

ԳՈՐՈՎ-ՍԵՐ

Ի՜նչ դողդոջուն ոտեր՝
Սվվացին որպես խոտեր,
Իջա վայրիկըս.

Ի՜նչ բողբոջուն այտեր՝
Միջօրյա վարդ էր ցայտեր,
Գտա մայրիկըս։

Գիրկ գրկին՝ առավ ու դըպավ,
Սիրտը սրտին՝ վառավ ու կըպավ՝
Թևեց աչելով.

Ձեռքը ձեռքին՝ առավ ու հըպավ,
Ճերմակ վարդյակ՝ կուրծքին դըրավ՝
Լռեց պաչելով։