Էջ:Կոտրած հայելիին ընդմէջէն, Թորոս Թորանեան.djvu/59

Այս էջը հաստատված է

—Հայ են էլի:

—Գերասի՛մ, Արտակը կ՛ուզէ պատմութիւնդ լսել:

—Ի՛նչ ասեմ, ախպէ՚րս, անցած բան է…

—Պատմէ, պատմէ, թոշ լսէ:

Ախպաարներու, Ախպարաչէի, Հայրենիքի եւ Սփիռքի հայերուն կենացը կը խմենք: Գերասիմը տաքցած է, քոնեաքը իր անոյչ լեզուն աւելի եւս անուշցուցած է:

—Այս ուրախ օրը, մեր ընկերը, մեր ազիզ բարեկամը ուզում է տխուր պատմութիւններ լսել:

—Վերջը լաւ կը լինի:

—Ոնց թէ:

—Երբ պատմես՝ յայտնի կ՚ըլլայ:

Ու կը սկասի Գերասիմ.

—Ախպօրս Արտակին ասեմ, 41 թուին, 17—ս նոր էի վերջացրել, գնացի գրուեցի կամաւոր: Իմ կրծքի տակ մի հերոս էր ապրում: Արեւին ասում էի՝ կա՛ց, ես եմ լուսաւորելու աշխարհը: Այդ Հիթլէրը ո՛վ էր, որ քայլել էր մեր երկրի վրայ. ես անձանբ կարող էի նրան սպանել: Հլա դուք ճահել էք, չգիտէք պատերազմն ինչ է: Դուք կարդացած կը լինէք գրքերից: Չերկարեմ: Գնացի գործող բանակ: Գերի ընկայ: Այս է իմ պատմութիւը, ախպէր: Ման եկայ երկրէ երկիր, Պելճիգա, Ֆրանսիա, հասայ մինչեւ Ամերիկա:

—Պատմիր, Ամերիկայից պատմիր:

—Ի՛նչ պատմեմ, ախպե՛ր ջան. որ ճիշդն ասեմ՝ լաւ էի ապրում, փող որքան ասես ունէի, բայց այս հողը, Հայաստանի հողը ամէն օր ինձ քաշում էր ոնց ասեմ, հազար տոննանոց մագնիսի նման: Փողը շատ էր, բայց շնչել չէր կարելի այդ հարուստ երկրում: Միշտ երազում էի վերադառնալու մասին: Եւ ահա մի օր լսեցի Սթալինի մահը, դրան յաջորդեց Բերիայի գնդակահարումը. էլ չէի կարողանում մնալ Ամերիկայում, քայլելիս ոտներիս տակ մեխեր էի զգում, նստելիս՝ կարծում էի թէ բոլոր աթոռների վրայ ասեղներ կան շարուած … ու հոգիս մի նոր ուժգնութեամբ ձգտում էր դէպի իր ծննդավայրը՝ Երեւան:

—Խմենք ձեր անոյշ կենացը:

—Ցաւդ տանեմ Միջերկրական ծովը գցեմ:Ստորագիր (չի ներառվում