Էջ:Կոտրած հայելիին ընդմէջէն, Թորոս Թորանեան.djvu/60

Այս էջը հաստատված է

— Ավելի լավ կը լինի՝ գցէ՛ք Ատլանտեան ովկիանոսի մէջ:

— Յետո՞յ:

— Յետոյ վեր կացայ եկայ:

Այս պատմութեան ընթացքին մեր սեղանին շուրջ բոլորուած էին Գերասիմին ու Զուարթին չորս զավակները՝ երկու աղջիկ, երկու տղայ:

— Յետո՞յ:

-Յետոյ, ախպէրս, չէ՞ք տեսնում, իմ արեւը մայր չմտած ամուսնացայ Զուարթիս հետ, եւ ունեցայ ահա այս երեխաները:

Ամերիկայում փող, որքան ասես ունէի:

Այստեղ, Երեւանում ունեցայ այս չորս երեխաները, իմ աշնան ծաղիկները...

Արտակը գինովցած էր: Չորս բաժակ խմեց աշնան ծաղիկներու կենացը...


Դամասկոս, 20 Յունիս 1972