պիտի մրճահարէին իր ուղեղը երբ խօսակցութիւն մը ստափեցուց զինք.
— Ա՛յ տղայ, այսօր Զօրավար Անդրանիկի արձանին բացումն է:
— Ի՞նչ արձան:
— Իսկի աշխարհից խապար չունե՞ս:
— Սիրում ես կատակել, էլի՜:
-Ի՜նչ կատակել, քեզ խօսք եմ ասում, արա պապայի արեւ` էսօր Անդրանիկ փաշի արձանի բացումն է լինելու ՈՒջանում. արի՛` գնանք:
Ձայները մեղմացան, ձայները բարձրացան, ձայները վիճեցան, սրճարան մը գացին, զբօսայգի մտան, համաձայնութեան մը չեկան:
Տաւրոսին քայլերը դանդաղացած էին: Ականջները գրաւուած էին ձայներէն:
Մօտեցաւ վիճողներուն, հասաւ տղոց` Մարքսի փողիցի անկիւնին վրայ, Ծածկված չուկային յիսուն մեթր մնացած:
-Ընկերե՛ր, կը ներէք էլի, հէնց էնենց լսեցի ձեր խօսակցութիւնը:Ուրիշի խօսակցութիւնը լսել ամօթ է, բայց խոմ չէի կարող չլսել, նախ ակնջումս բամպակ չկար թխած, յետոյ խօսքը որքան իմացայ` Անդրանիկ փաշի մասին էր:
-Ախպէր ջան, կարգին առաջաբան ես գրում, ոնց որ գրող լինես, ոնց որ գրես որ թէ խօսաս. ասելիքդ ասա՛, էլի:
-Որ Անդրանիկի արձանի բացումն է, գնանք տեսնենք էլի. ձեր այդ ասած տեղը չգիտեմ ու՞ր է:
Ուջանում, Ուջանում, երեւի ախպա՞ր ես հո, որ չգիտես Ուջանն ու՛ր ա:
-Ախպար եմ, ախպէ՛ր ջան, ի՜նչ իմանամ Ուջանն ու՞ր ա:
-Ուջանը Աշտարակից վեր մի գիւղ ա,որ ոչինչ ունի նշանաւոր. քեզ ասում էի, Սուրի՛կ, գնանք, էս ախպարն էլ իրաւունք ունի չիմանալու ՈՒջանի տեղը, ինչ իմանալիք տեղ է որ, երեւի այսօրուանից բոլոր Հայերը կ՚իմանան Ուջանի տեղը:
-Որ էդպէս է` գնացինք:
Տաւրոսը մոռցաւ թէ՛շուկան, թե՛ ձեռքին ցանցը, թէ՛ մրգեղէրը, թէ՛ միսը: Տաւրոսը մոռցաւ տունը, մոռցաւ կնոջ ժպիտը` «չուշանա՜ս, խմիչքի պէտք չկայ, տունը ընտիր քոնեաք ունինք»:
Հիմա երեքով գացին դէպի Երեւան-Աշտարակ աւտոկայանը եւ