Թիֆլիսում տեղի ունեցած գործունեության հետ, որ առաջ եկավ ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների գալուց հետո և ապա լսվեց[ին] գավառից եկած ներկայացուցիչների զեկուցումները:
Ապրիլի 12-ի և 13-ի նիստերում խորհրդակցությունը զբաղվեց համագումարի խնդրով և որոշեց հրավիրել ոչ ավելի ուշ քան երկու ամսվա ընթացքում համագումար, որը լիազոր կլինի վճռելու ռուսահայերին վերաբերյալ խնդիրները: Ընտրությունները համագումարի համար կատարվելու են քառանդամ սիստեմով առանց սեռի խտրության: Ընտրություններին մասնակցում են միայն ռուսահայերը: Համագումարը հրավիրվում է Երևանում: Բոլոր նախապատրաստական աշխատանքները, համագումար հրավիրելու համար, հանձնվում են Թիֆլիսում կազմված միջկուսակցական մարմնին, որը եթե հարկ գտնի, կարող է ուժեղացնել իր կազմը կոոպտացիայի իրավունքով: Համագումարի կազմի վերաբերմամբ խորհրդակցությունը գտնում է, որ մոտավորապես 10.000 հայերից բաղկացած յուրաքանչյուր շրջան պետք է տա մի պատգամավոր: Առանձին դեպքերում, մանավանդ հեռավոր գաղութների վերաբերմամբ, միջկուսակցական մարմնին թողնվում է այս կամ այն զիջումը անել թվի վերաբերմամբ: Ընտրելու և ընտրվելու իրավունք ունեին 20 տարեկանից ոչ պակաս անձինք: Խորհրդակցության այս որոշումը պատգամավորների թվի և հասակի մասին տրվում է միջկուսակցական մարմնին իբրև ցուցմունքներ, բայց ոչ պարտավորեցուցիչ:
Գալով համագումարի օրակարգին խորհրդակցությունը որոշում է, որ բոլոր առաջարկությունները Օրակարգի խնդիրների մասին պետք է հանձնել միջկուսակցական մարմնին, որը և կազմելու է համագումարի օրակարգը: Այդ մարմինը մամուլի միջոցով կամ այլ ձևով իրազեկ կպահի հաստատությունը[1] իր որոշումների մասին:
Համագումարը հրավիրելուց հետո, իհարկե, նրան վերապահվում է լրացնել արդեն կազմված օրակարգը նոր խնդիրներով, եթե նա կարևոր համարի:
«Հորիզոն», 21.04.17:
N 130
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱԼ. ԽԱՏԻՍՅԱՆԻ
ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԳՈՐՇԸ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վեհափառ Տեր,
Հ.Կ. ազգային բյուրոն ի նկատի առնելով այն խոշոր նյութական և բարոյական օգնությունը, որը ցույց է տվել և շարունակում է ցույց տալ թուրքահայ ժողովրդին ամերիկյկան ժողովուրդը և կառավարությունը և միևնույն ժամանակ աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս էլ միջամտելով համաեվրոպական պատերազմին, նա կարող է իր առանձին դիրքի շնորհիվ խոշոր դեր խաղալ թուրքահայկական հարցի վերջնական ճռահատության խնդրում, որոշել է հատուկ առաքելությամբ ուղարկել Ամերիկա թուրքահայ գործիչ և օսմանյան պարլամենտի նախկին անդամ պ. Գարեգին Բաստրմաջյանին (Արմեն Գարո), հանձնարարելով նրան, օգտվելով իր այնտեղ ունեցած կապերով ամերիկյան ազդեցիկ թե կառավարական և թե հասարակական շրջաններում, պրոպագանդ մղել և կազմակերպել Հայկական
- ↑ Թերթում այդպես է: Թերևս ճիշտը լինի հասարակությանը: