մանդատները շատ են, ուստի կառաջարկեմ նախագահությունից երկու անդամ ավելի 24 հոգի:
Կարճիկյան - Նույն պատճառաբանությունն ունեմ նաև ես, բայց իմ կարծիքով, 24 հոգին շատ կլինի: Կառաջարկեմ ամեն մի ֆրակցիայից 2-2 հոգի, ընդամենը՝ 8 հոգի: Այս ձևով գործն առավել արագ կանցնի:
Բժ-Իսախանյան - Ինչ ձևով էլ որ մանդատները քննենք կամ մասնաժողով ընտրենք, տարաձայնություն եդած դեպքում խնդիրը պիտի գա ժողովի առաջ: Նրա համար էլ որքան քիչ լինեն այդ քննիչ մասնաժողովի անդամները, այնքան՝ լավ, թեկուզ ամեն մի հատվածից 1-1 հոգի:
Ս.: Հարությունյան - Միանում եմ Կարճիկյանի առաջարկին:
Խոնթկարյանը ս. հեղափոխականների կողմից առաջարկում է մեկ ձայն մանդատային հանձնաժողովի մեջ:
ԲԺ-Իսախանյան - Մեր ֆրակցիայի կողմից ևս առաջարկում ենք մեկ հոգի:
Նախագահ - Ըստ հայտարարության, դաշնակցությունն ուզում է ունենալ վերոհիշյալ հանձնաժողովի մեջ երկու ձայն, Հայ ժող. կուսակցությունը՝ նույնպես 2, մյուս երկու ֆրակցիաները՝ էսեռները և միացյալ էսդեկները՝ 1-1 ձայն: Գուցե կքվեարկե՛նք:
Ձայներ - համաձայն ենք:
Ս. Հարությունյան - Մեր ֆրակցիայի կողմից առաջարկում ենք Համբ. Առաքելյանին և Խ.Հարությունյանին: էսեռները առաջարկում են Լիպարիտ Գյուլումյանին, միացյալ էսդեկները' Դարբինյանին, դաշնակցականները' բժ. Բաբայանին և Հակ. Քոչարյանին:
Նախագահ - Երեկվա նախապատրաստական ժողովի մեջ արծարծվեց նիստերի դռնփակ, թե դռնբաց լինելու հարցը: Որոշվեց դռնբաց անել, բայց այն ձևով, որ որոշ քանակությամբ նստեն տոմսակներով՝ կողմնակի հանդիսականներ լինեն: Ո՛վ կցանկանա այժմ այդ հարցի առիթ արտահայտվել:
Խոնտկարյան - Առայժմ նիստերն անել դռնբաց, այնուհետև յուրաքանչյուր անգամ, հարկ եղած դեպքում, առանձին կարգադրություն կանենք:
Մյուս ֆրակցիաները հայտնում են իրենց համաձայնությունը:
Նախագահ - Խնդիրը վերջացած է. դռնբաց լինելու հարցն ընդունվում է միաձայն:
Հ. Առաքելյան - Դռնբաց պետք է հասկանան այն մտքով, որ մամուլի ներկայացուցիչներն են ներկա և առանձին հրավեր ունեցողները:
Արարատյան - Պետք է դռնբաց անել և չսահմանափակել, ով ուզենա, ներս թողնել, եթե միայն տեղ լինի՛ տոմսերով:
Նախագահը հարցն սպառված և ընդունված համարելով, անցնում է սեկցիաների խնդրին:
Ս. Հարությունյան - Օրակարգի մեջ կան մոտ 11 խնդիր: Կան դրանց մեջ այնպիսի բարդ հարցեր, որ համար կլիներ մասերի բաժանել: Բացի դրանից, հակավոր չէր լինի որոշ խնդիրների նկատմամբ սեկցիաների բաժանել: Հայ ժող. կաս. ֆրակցիան գտնում է և բաժանում հետևյալ սեկցիաները:
1. Передел և земство,
2. Ազգամիջյան հարաբերություններ և տեղական իշխանության հարց,
3. Պարենավորման և գաղթականական խնդիր,
4. Ազգային դպրոցների հարց:
Մի քանի խնդիրներ կարելի է միացնել և մի ամբողջություն կազմել' իբրև միատեսակ խնդիրներ, ինչպես վերև ցույց տրվեց:
Արամ - որովհետև միջկուսակցական մարմինն այդ խնդիրների նկատմամբ աշխատանք կատարել է, ցանկալի է, որ մեջ բերվի այդ կատարածը:
Բժ. Օհանջանյան - Միջկուսակցական մարմինը չէ արել: