Համագումարի առաջին պաշտոնական նիստի մեջ մանդատային հանձնաժողովը հետևյալ ձևով ներկայացրեց համագումարի կազմը:
1. Երևան- 31.700 փախստական- 8 պատգամավոր պ. պ. Հայկակ Կոսոյյան, Զավեն Կորկոտյան, Հայրապետ Հայրապետյան, Հրանտ Կարինյան, Ռուբեն Շատվորյան, Եփրեմ Ալեքսանյան, Մանուել Մալոյան, Աբրահամ Ավետիսյան:
2. էջմիածին- 42.600 փախստական- 3 պատգամավոր Տեր Եզնիկ վրդ. Ներկարարյան. Հակոբ Մադոյան և Վահան Համբարձումյան:
3. Աշտարակ- 12.800 փախստական- 2 պատգամավոր Գարեգին Ոսկերչյան և Ռաբիկ Թերլեմեզյան:
4. Դարաչիչակ- 23.750 փախստական- 5 պատգամավոր Տաճատ Դեմոյան, Շավարշ Բասենցյան, Տաճատ Թերւեմեգյան, Մկրտիչ Մանուկյան, Համազասպ Աբրահամյան:
5. Կըրղ. Բալադ- 17.570 փախստական- 5 պատգամավոր Արշակ Մանուկյան, Շարան Շարանբեյան, Արծրուն Ղուկասյան, Սիմեոն Գալստյան, Հովակիմ Շահբազյան:
6. Սուրմալու- 25.700. փախստական- 4 պատգամավոր Արտաշես Միրզոյան, Օրման Ղորղանյան, Թեյֆուր բեկ Թեմուր աղա:
7. Միլլի-Ղարա- 10.670 փախստական- 1 պատգամավոր Անդրանիկ Մխիթարյան:
8. Ալեքսանդրապոլ- 10.000 փախստական- 1 պատգամավոր Սեդրակ Խալոյան:
9. Դիլիջան- 12.000 փասխտական- 2 պատգամավոր Վարդան Առաքելյան, Ղեվոնդ Հովսեփյան:
10. Բաշգառնի- 5000 փախստական-1 պատգամավոր Մուշեղ Դարմանյան:
11. Նոր-Բայազետ- 27.923 փախստական- 7 պատգամավոր Վահագն Քրմոյան, Բադդասար Աբոյան, Արսեն Խաչիկյան, Միհրան Գրիգորյան, բժիշկ Մուրադյան, Արամ Խոջայան, Գաոնիկ Ասլանյան:
12. Կագմակերսփչ կոմիտեն- Գրիգոր Բուլղարացի, Սմբատ, Վարազդատ Տերոյան, Ռուբեն Դրամբյան, Արմեն Սասունի, Վաղարշակ Յոխիկյան, Հովհաննես Մխիթարյան, Արսեն Կիտուր, Նազարեթ Բուոնության:
13. Արևմտահայ Խորհրդի անդամներեն- 2 հոգի բժ. Պոնապարտյան, Վանփուշ:
14. Արարատեան Հանրապետության Խորհրդարանի կողմից- 1 հոգի Ս. Վրացյան:
15. Եղբայրական Օգն. գլխ. կարգադրիչ կոմիտեի կողմից- 1 հոգի. Կորյուն վրդ. Սահակյան:
16. Կովկասի Հայոց Բարեգործ. Ընկերության կողմից' 1 հոգի Երվանդ Հարությունյան:
17. Անգլիական լորդ Մերի կոմիտեի կողմից-1 հոգի Սարգիս Թոփալյան:
18. „Աշխատանք,, և „Վան-Տոսպ,, թերթերի կոմիտեից- 1-ական հոգի Արշավիր Ղազանջյան, Հարություն Վարդապետյան:
Այսպիսով, ձայնի իրավունքով համագումարին մասնակցելու էին 55 հոգի: Հնարավորություն չէին ունեցել ընտրություններին մասնակցելու Ղամարլուի, Սիսիանի և Դարալագյազի մեջ ապաստանած արևմտահայերը:
Համագումարին բացակա էին Ղարաքիլիսի երկու պատգամավորներն ու կազմակերպիչ կոմիտեի մեկ հիվանդ անդամը:
Համագումարն անցնելով իր բուն աշխատանքներին, ամենից առաջ լսում է շրջաններից եկած զեկուցումների զեկուցումը հանձնաժողովի նախագահ պ. Ռուբեն Շատվորյանի կողմից: Համագումարը մտքերի երկար փոխանակություն ունեցավ