պայմաններում, Համագումարը հրահանգում է ընտրվելիք մարմնին այժմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատմական Միացեալ Հայաստանի կառավարութեան մոտ և դաշնակիցներու ներգործոն միջամտությամբ և աջակցությամբ պետականորեն ապահովելու ներգաղթող ժողովրդի ֆիզիկական գոյությունը և պարենավորման անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև նրան հետևող վերաշինության գործի իրականացման անհրաժեշտ տվյալներ հավաքելը:
/Ընդունված Գ և Դ նիստերու մեջ 1919 թ. փետր 10 և 11-ին/:
Համագումարի առանցքը կազմող քաղաքական հարցը շատ երկար ժամանակ է գրավում: Քաղաքական հարցը այնքան հասունացել էր և նրա ձևակերպումն այնքան հրամայական դարձել, որ հանձնաժողովի մեջ անգամ հարցերը կառաջարկվեին պատգամավորների կողմից ինքնաբերաբար և կպահանջեին իրենց շուտափույթ պատասխանները: Հանձնաժողովի նախագահ բժ. Պոնապարտյանի զեկուցումից հետո համագումարը երկարորեն քննության և վիճաբանության կենթարկի քաղաքական բանաձևի հատկապես 1, 2 և 5 հոդվածները: Հոդված առ հոդված քննելուց և մաս-մաս քվեարկության դնելուց հետո առաջին և երկրորդ ընթերցումով ամբողջական բանաձևը քվեարկության է դրվում և միաձայնությամբ ընդունվում է Համագումարի կողմից:
Համագումարը ջերմ ծափահարություններով կընդունի Արևմտյան Հայաստանի փախստական հայության քաղաքական իդեալների ձևակերպման վերջնական հայտարարությունը և այսպիսով հրապարակի վրա դրված մեր դարավոր դատի բարոյական լուծումը կտա ամենից առաջ, իբրև ժողովրդական կամքի արտահայտություն:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Արևմտահայ Բ Համագումարը քննելով Հայ ժողովրդի ներկայ կացությունը.
1. Սրտագին կողջունի և կհայտարարի Ազատ և Միացյալ Հայաստանի անկախությունը:
2. Լիակատար վստահություն կհայտնի Ազատ և Միացյալ Հայաստանի Պողոս-Նուպար փաշայի Անդրանիկ Դահլիճին:
3. Կհայտարարի իր վճռական որոշումն ու կամքը ունենալ քաղաքական և պետական մեկ միություն համազգային հատվածների և երկրամասերի միավորությամբ:
4. Կպարտագրի ընտրված „Գործադիր Մարմնին,, նախարարական դահլիճի հետ անմիջական հարաբերության մեջ մտնել, իրականացնելու և գործնականացնելու քաղաքական և պետական այն բոլոր աշխատանքներն, որոնք հարկավոր են Ազատ և Միացյալ Հայաստանի պետական գոյությունը հիմնավորելու համար:
5. Միաժամանակ կպարտադրի ընտրված „Գործադիր Մարմնին,, գործնական քայլեր առնել Արարատյան Հանրապետության Նախարարության և Խորհրդարանի հետ Միացեալ Ազատ Հայաստանի անկախությունը հայտարարելու և իր մասնակցությունը բերելու գոյություն ունեցող պետական և օրենսդրական հաստատությունների մեջ համազգային միությունը իրականացնելու համար[1]:
6. Կպահանջի Ազատ և Միացյալ Հայաստանի պետական գոյության ւրաշխավորումը, դաշնակից պետությունների քաղաքական, տնտեսական և ռազմական օժանդակությամբ և աջակցությամբ:
7. Կպահանջի Հայկական Մեծ Եղեռնի հեղինակ և պատասխանատու Տիվաղներին Վիլհելմի, էնվերի, Թալեաթի, ՋԵմալի, Նազիմի, Բեհաէդդին Շաքիրի և
- ↑ Այս կետի ռամկավար կուսակցության հինգ անդամները լինելով, պատճառաբանված գրություն ներկայացնելով կհեռանան դահլիճից: