Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/57

Այս էջը սրբագրված է

ավելորդ չէր լինի, որ Բյուրոդ էլ հետևեր, որ փողը շուտ ստացվեր:

Նախագահ Գ. Սուքիասյանց
Քարտուղար Ն. Ռոստովանյանց

“В.Депозит начальника Терской области”

ՀԱՍ, Ֆ.221, ց.1, գ.Յ, թ.65: Բնագիր: Ձեռագիր:

N 72

ՆՈՎՈՉԵՐԿԱՍԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԱՏՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ

ԳՐ.ՉԱԼԽՈՒՇՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ

27 հունվարի 1915թ.

Եղբայր Հովսեփ Նիկիտիչ.

1. Մենք ուղարկում ենք կամավորներին, որովհետև անկարելի է նրանց պահել այստեղ, գուցե վերջապես պատերազմի բեմի մոտ նրանք աշխատանք գտնեն ինրենց համար: Նրանք 46 հոգի են: Մենք մտադիր ենք բոլորովին փակել և անգամ չառնել կամավորներին ցուցակ, որովհետև մի տեսակ արհեստ է սկսվել և մեզանում կամավոր լինել, խաղալ կամավորություն:

2. Մենք մանրամասն հեռագրել էինք վեհափառին Բյուրոյին կարևորության մասին և... շակի[1] անտակտության վնասները և խնդրել էինք հայտնել Բյուրոյին իր վստահությունը, չգիտեմ բան արե՞ց: Նմանապես հեռագրել էինք նրան, որ Չելնոքովին ազգի շնորհակալությունը հայտնե: Պարզությունը տված է հանճարներին, Գևորգը հայրիկ չէ և գուցե միակ նրա առավելությունը նրանում է, որ իրան պահում է ամպերի մեջ, չտալով անգամ պատասխան նամակներին: Մեր խաչն է, պիտի տանենք:

3. Ցերետելին ըստ իս մի պատրվակ պիտի լիներ վրացիներին մի քիչ շոյելու: Ողջ կյանքը մեր թշնամին եղած է, մանավանդ վերջին տարիները մեր ազնիվ վերաբերմունքը դեպի այդ դիակը, ջոկելով բանաստեղծը հրապարակախոսից պետք քայլ է, ահա թե ինչու շրջաբերական հեռադիրներ տվի քանի մի տեղեր: Չգիտեմ լա՞վ դուրս եկավ, թե ոչ:

4. Մոսկվայի վրա լուրջ ուշադրություն է դարձնելու: Լսվում է, որ Մամիկոնյանը մտադիր է լրագիր հրատարակել ազգի հաշվով: Տաղանդ ունի, բայց ծույլ է, և իբրև ռուս գրող, ըստ իս, թույլ: Մինչդեռ հարուստները փող չեն տալիս, վախենալով, որ Մամիկխնյանը] իր լրագիրը կսկսե: Անհրաժեշտ է ուղարկել Մոսկվա մի բարձրաստիճան հոգևորական, Մոսկվան կարող էր տալ առնվազը կես միլիոն և տալիս է չնչին բան:

5. Թիֆլիսի մեծ սխալներից և մեղքերից մինն է շատախոսությունը: Կարևոր է միանգամայն, որ պատգամավորների մինչև գալը նյութերը և զեկուցումները պատրաստ լինեն: Հակառակ դեպքում միայն խոսակցությունները ապարդյուն կլինեն:

6. Կան հարցեր մինչև օրս չպարզված:

ա) Ավտոնոմիայի հարցը, օրինակի համար: Անպատճառ պետք է, որ համագումարը իրան լավ պարզե այդ հարցը և ամեն հայ միատեսակ իմանա, հասկանա, պահանջե: Էական կետերը մշակված և վճռված պիտի լինեն:

բ) Փող ժողովելու հարցը, որ այնչափ թույլ դրված է Կովկասում, պետք է որոշել վերջնականապես թե Կովկասի վերաբերյալ և թե ուրիշ տեղերի:

  1. Բառը տեքստում վնասված է: