Այս էջը սրբագրված է



Բ

Մեսրոպ Ամերիկա հասնելեն ետքը գնաց ուղղակի Ամերիկայի Հայոց այն ատենվան մայրաքաղաք Ուսդր քաղաքը և հաստատվեցավ «Արգ» փողոցի վրա։ Ծանր էր այս բոլորր Մեսրոպի համար, որովհետև իրմե առաջ եկած ամերիկահայ գաղթականներեն ոմանք Խարբերդի մեջ իրենց տան ծառաները կամ իրենց տան բարիքներեն կշտացողներեն էին, որոնք չափազանց և անտանելի կերպով հպարտացած, «ջուլերնին փոխած», մոտեցան Մեսրոպի և հեգնական կերպով Մեսրոպի նախկին տիտղոսը— էֆենտի— ավելցնելով ըսին․

— Մեսրոպ էֆենտի, դուն ալ վերջապես եկար «Արգ» սթրիթը, զարմանալի է աշխարհը, ամեն բան կը փոխվի։

Մեսրոպ նախ մտածեց չի պատասխանել, բայց իր հպարտությունը թույլ չտվավ զինքը լռելու և պատասխանեց.

— Յավրո՛ւմ, դուք ինծնե աղքատներ եք, մենք տաճկին ձեռքով աղքատցանք, նորեն կը կանգնինք, Աստված մեծ է։

— Էհ՛, եթե քիթերնուդ հովը իջեր է, ինչո՞ւ չէ, նորեն ջուրին երեսը կելլաք։

— Մենք տակավին ջոլրին երեսն ենք, դուք ձեզ նայեցեք,— գոչեց Մեսրոպ,— մեր ախոռին ջուլերը որ ծախենք՝ նորեն ձեզ կը գնե։

— Մեսրոպ էֆենդի, այդքան հպարտանալու պետք չիկա, էսի Խարբերդ չէ, էսի Ամերիկա է, մարդուն քթի վերությունը բոլորը կը ջրե,— հարեց Մարտիկյան տան փշրանքներով սնած Օղասաբը։

Մեսրոպ քիչ մը լռելեն հետո՝

— Օղասաբ, ոսկորներդ որ կոտրեն՝ մեր հացը կելլե դուրս, շատ մի վռվռար։

Շուրջինները նայեցան, որ կռիվ մը պիտի ելլե, անախորժության առաջքը առնելու համար՝ երկուքն ալ լռեցուցին և ուրիշ խոսք բացին։

Բայց Մեսրոպի համար տաժանելի կյանքը նոր պիտի սկսեր։

Երկար և փափուկ գործողություն մըն էր գործ գտնելը։

Պետք էր դիմեիր զանազան մարդակերպ արարածներու, կաշառքներ պիտի խոստանայիր, պիտ քծնեիր ոչ թե միայն