Այս էջը սրբագրված է



Անոնք, որոնք աղջիկե մը չէին վառեր անգամ, խորապես բաղձացին այդ րոպեին, որ այդպիսի անցյալ մը ունեցած ըլլային և այդ երգը իրենց համար երգված ըլլար։

Մեկ քանի ցավագին երգերե հետո, զոր Մեսրոպ երգեց վշտի անհուն խորությամբ մը, քեֆի եռանդը մեղմացավ, մեկ քանի աչքեր արդեն արցունքներով թրջեցան, ընդհանուր մորմոք մը նստավ անոնց վրա, կարծես անտեսանելի դև մը անցած ըլլար անոնց հոգիներու մեջեն, և լռեցին։

Անոնցմե ամեն են հինը Ամերիկայի մեջ գրեթե հեկեկալով ըսավ.

— Այսքան տարի է Ամերիկայի մեջ եմ, տակավին այսքան քաղցր վիշտ չէի ունեցած։

Բայց Մեսրոպ ալ չուզեց երգել, միտքը ինկավ իր զավակը, որ հիմա ալ շիտակը սիրվելիք եղած է։

— Այնքան կինս և ծնողքս չեմ հիշեր, որքան զավակս,— անդադար կը կրկներ Մեսրոպ։ Այղ երգեն առաջացած վիշտեն և լռութենե հետո մեկ քանին նստած տեղերնին քնացան, մեկ քանին ալ ելան տուն գացին, և ամեն ինչ վերջացավ։


Ե

Մեսրոպ թեև երկաթե ձուլարանին մեջ տաժանակիր աշխատանք ուներ, մանավանդ որ ինք վարժված չէր ֆիզիկական աշխատանքի, բայց և այնպես ուրախ էր, որ կամաց-կամաց դրամ կավելցներ և պիտի կարենար իր վրա դրված հույսերը իրականացնել։

Ձուլարանը… Բայց այդ գործարանը ժամանակակից գիտության դժոխքն է։ Հալած երկաթները ջուրի նման կը վազեին և Մեսրոպ գործ պիտի ունենար այդ բոցավառ հեղուկի հետ՝ ձուլելով զանազան ձևեր։

Հայ գաղթականը, հին օրերուն, այդպիսի դաժան պայմաններու մեջ աշխատած է։

Հիմա այդ միևնույն գործարանին մեջ բանվորները 50— 80 դոլար կստանան միևնույն գործին համար, բայց Մեսրոպ և իր ընկերները կստանայի միայն 8—15, ամենեն վերջը և ամենեն շատը 15 դոլար առնելու պայմանով։

Այն օրերուն ի՜նչ դժվարություններ կային հայ տգետ գաղթականներու