Այս էջը սրբագրված է

կերթամ,— կը պատասխաներ Պողիկ,— ո՞վ աղջիկներով իր փորը կշտացուցեր է։

Մեսրոպ գլուխը կերերցներ, կը թթվեր, բայց չէր կրնար ավելի ազդեցիկ խոսքեր գործածել, որովհետև Պողիկի բնավորությունը հայտնի էր։ Պողիկը կը սիրեր անկախությունը։


ԺԹ

Մեկ-երկու տարի հետո Հարությունն ալ հասավ Ամերիկա՝ թողելով Հաճի Մարկոս աղան միս-մենակ տան մեջ, թո՛ղ որ Հարությունի ներկայությունն ալ ընկերակցություն մը չէր ստեղծեր Հաճի Մարկոս աղայի համար։

Հարություն մեկնելե առաջ իր ճամփու ծախսեն ավելցածը տվավ իր հորր, ըսելով.

— Ամերիկայեն ես քեզի կօգնեմ, տղոց ալ կը համոզեմ, որ նամակ գրեն։

— Թոր դրամ ղրկեն՝ անոթի չի մեռնիմ, էլեմը (բոլորը, ողջ աշխարհը) վայերնին կուտա, ինծի նամակ պետք չէ, գրածնին ի՞նչ պիտի ըլլա որ… Խրատներ, ես խրատի պետք չունիմ, Պողիկին ըսե, որ խրատը իրեն պետք է, որ օտար երկրի մեջ շնութենե հեռու տուներնուս նամուսը ոտքի տակ չի տա։

Այս բոլորեն ետքն ալ Մարկոս աղա դաս առած չէր թվեր․ ասիկա կըպահեր տակավին իր երևութական անկախությունը, բայց չէր կրնար հրաժարիլ տնտեսական օգնութենե, որովհետև երբեք չէր ուզեր գիտցնել օտարներուն, որ իր հարազատ տղաքը երես են դարձուցեր իրմե և դրամակաև օժանդակություն անգամ չեն ըներ։

Երբ մեկն ու մեկը կը հարցներ իր տղոց վրայոք, կը պատասխաներ.

— Շատ աղեկ են, Մղտեսի Կարապետ, միշտ նամակ կստանամ, Հարությունը կը գրե, որ տղաքը քեզ շատ են կարոտցեր, մեկ-երկու տարիեն պատրաստ եղիր, որ դուս ալ Ամերիկա գաս, հիմա չեմ գիտեր՝ կրերթա՜մ, չերթա՜մ։

— Գնա՛, Հաճի աղա,— կը պատասխանե Մղտեսի Կարապետը,— այստեղ կեցեր ես ի՞նչ պիտի ընես, գնա հարազատ տղոցդ քովը։