Այս էջը սրբագրված է
Հաճի Մարկոսի մահը ոչ իր ծանոթներուն և ոչ ալ իր զավակներուն վրա ազդեց։
Երբ Պողիկ և Մեսրոպ իրիկունը տուն եկան՝ Հարություն հաղորդեց այդ լուրը։
Մեսրոպ քիչ մը տխրեցավ։
— Ինքն իր ձեռքովը ըրավ, — ըսավ։
Իսկ Պողիկը բացականչեց.
— Իրա՞վ կըսես։
Աղավնին ոչ մեկ, կարծիք չի հայտնեց այդ մասին, բայց երբ լուր եկավ, որ իր մայրը խնամած է զայն իր վերջին օրերու մեջ, հարեց․
— Նորեն մա՜յրս․․․
1922 թ․