Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/10

Այս էջը սրբագրված է

հանքերը, որոնց պահեստը անսպառ է Կուլպի եւ Կաղգուանի լեռներում, բայց որոնց շահագործումը՝ հաղորդակցութեան դժուարութիւնների պատճառով մինչեւ հիմա սահմանափակուած է եղել տարեկան 18-20.000 տոննով։

Կան հարուստ հանքեր pyurite de fer-ի (iron pyrite), որոնց շահագործումը սկսուեց միայն պատերազմի ընթացքում եւ դադարեց պատերազմական հանգամանքների պատճառով։ Յամենայն դէպս 1017 թուականին ստացուած է մօտ 57.000 տոնն pyurite-ի հանք։

Միւս հանքային հարստութիւնները (յայտնի են մինչեւ 450 հանքատեղ) մնում են տակաւին անձեռնմխելի։

d) Ջրի ոյժ. Հայստանր (մանաւանդ նրա կենտրոնական մասը) աղքատ է անտառներով, թէ շինութեան եւ թէ վառելիքի համար։ Կան քարածուխի հարուստ հանքեր Օլթիի շրջանում, բայց մնում են առանց շահագործման։ Քարիւղ Հանրապետութեան ներկայ սահմաններում գտնուած չէ։ Ուստի Հայաստան շատ նեղուած է վառելիքի կողմից։ Դրա փոխարէն արդիւնագործութեան համար ունի ահագին քանակութեամբ հոսող ջրի ոյժ։ Մինչեւ հիմա հետազօտուած գետերի եւ լեռնային գետակների հոսանքները ընդունակ են տալու մինչեւ 9.000.000 ձիու հում ոյժ, մի քանակութիւն, որ շատ աւել է, քան կարող է սպառել երկիրը։ Կան ամէն յարմարութիւններ լծելու այդ հոսող ոյժը երկրի համարեա բոլոր մասերում։

e) ճանապարհներ. Հաղորդակցութեան ճանապարհներով ու միջոցներով հարուստ չէ, Հայաստանը։

երկաթուղային գիծը ունի ընդամէնր 564 կիլոմետր երկարութիւն։ Հաղորդակցութիւնը երկաթուղիով անբաւարար է մի կողմից շոքեկառքերի ու վագոնների քչութեան պատճառով միւս կողմից այն դժուարութիւններով, որ շարունակ յարուցանում է հարեւան Ադրբէյջանը Բազուայ քարիւղը Հայաստան արտահանելու համար։

Խճուղային ճանապարհների ցանցի ընդհանուր երկարութիւնն է 1.463 կիլոմետր։ Այս ճանապարհներով հաղորդակցութիւնը անբաւարար է շնորհիւ լծկան անասունների եւ աւտոմոբիլների պակասաթեան:

VII ԶՕՐՔ

Հայաստանի բանակր կազմուած է ռուսական սիստեմով եւ կառավարւում է ռուսական զինուորական կարգերով։

Հրամանատարական (օֆիցերական) կազմը ստացել է իր կրթութիւնը