Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/11

Այս էջը սրբագրված է

ռուսական դպրոցներում, զինուորների մեծ մասը ծառայում եւ վարժուած է ռուսական բանակի մէջ։

Բոլշեւիստական շարժումներից հայկական զօրքերը ինչպէս առհասարակ Հայաստանի ազգաբնակութիւնը մնաց միանգամայն ազատ։ Կարգապահութիւնը բանակի մէջ միանգամայն բաւարար է, գիտակցութիւնը եւ պարտաճանաչութիւնը շատ բարձր։

Բանակը կազմուած է բոլոր տեսակի զէնքերից։ Զօրքի ընդհանուր թիւը Յուլիսի վերջերին հասնում էր 18.000 մարդու։ Երկիրը կարիք ունի եւ ընդունակ է կազմելու բանակը կրկնակի թուով, բայց ամէն տեսակ նիւթական պակասութիւնները (զէնքի, հագուստեղէնի, պարէնի եւ այլն) զրկում են այդ հնարաւորութիւնը իրագործելուց։ Նոյն իսկ եղած զօրքերի նիւթական կացութիւնը վերին աստիճանի անբաւարար է եւ տանելի է միայն հայի պէս չարքաշ, սակաւապէտ մարդու համար։

Մուսուլմանների համար քաղաքական պատճառներով զինուորական ծառայութիւնը պարտադիր չէ, ինչպէս պարտադիր չէր նաեւ նախկին ռուսական ռեժիմի ժամանակ։ Փաստօրէն մուսուլմաններ չկան հայկական բանակի մէջ։

Բանակի ընդհանուր հրամանատարն է գեներալ-լէյտենանտ Նազարբէգեանը, որ անցեալում ռուսական բանակի ամենափայլուն օֆիցերներից մէկն է, հանրածանօթ իր ռազմական քաջագործութիւննրով թէ ռուս-ճապոնական պատերազմի եւ թէ ներկայ պատերազմի ընթացքում (Կովկասեան ճակատում)։

Զինուորական մինիստրի պաշտոնը վարում է գեներալ-մայոր Արալատեանը, նոյնպէս նախկին ռուսական բանակի հմուտ ու փորձուած օֆիցերներից մէկը, շատ սիրուած զօրքի կողմից։

Գլխաւոր շտաբը, ինչպէս եւ առանձին մասերի հրամանատարութիւնը, կազմուած է զինուորական լրիւ կրթութիւն ստացած կարգապահ օֆիցերներից, որոնց մեծ մասը ունի ռուսական բարձր աստիճանի զինուօրական շքանշաններ։

VIII. ՖԻՆԱՆՍՆԵՐ

Հանրապետութեան եկամուտի աղբիւրներն են. ուղղակի եւ անուղղակի հարկեր, պետութեան պատկանող գոյքերի եւ ձեռնարկութիւնների հասոյթներ, պետական մոնոպոլիաներ։

Ծանօթ. Եկամուտային տուրքը, ազգաբնակութեան տնտեսական ծանր