վիճակի պատճառով, վերցւում է նորմայից պակաս չափերով, մանաւանդ գիւղատնտեսութեան վերաբերող արդիւնաբերութիւններից։ Մաքս ներմուծուող ապրանքներից առժամանակ չի վերցւում բոլորովին, որովհետեւ երկիրը մեծ կարիք անի այդ ապրանքևերի: Բացառութիւն արւում է միայն այն ապրանքների համար, որոնք երկրի ներսը ենթակայ են ներքին ակցիզի (օրինակ ալկոհոլ, ծխախոտ)[1]։
Ծախսերը բաժանւում են երկու կատեգորիայի. սովորական եւ բացառիկ (արտակարգ)։
Սովորական ծախսերն են. վարձատրութիւն պետական պաշտօնեաների, ծախքեր պետական հիմնարկութիւնները պահելու ու պետական ձեռնարկութիւնները շահագործելու համար, բանակի ծախք այն չափով, ինչ չափով պահանջւում է բանակը խաղաղ ժամանակի համար։
Արտակարզ (բացառիկ) ծախքերն են. բանակի ծախքեր այն չափով, ինչ չափով նա ուժեղացրած է երկրի պատերազմական դրութեան պատճառով, պարէնաւորման ու խնամատարութեան ծախքեր պատերազմի հետեւանքով առաջ եկած բազմաթիւ կարօտեալներուն օգնելու եւ աւերուած տնտեսութիւնը վերականգնելու համար, այն է. սնունդ որբերին, անխնամ երեխաներին եւ գործի անընդունակ հասակաւորներուն, ապաստարան տնազուրկ գաղթականներին, ծախքեր այդ գաղթականներին իրենց տէղերը վերադարձնելու համար, ծախքեր աւերուած գիւղերը վերաշինելու համար, ցանքսի սերմ ու գիւղատնտեսական գործիքներ թալանուած գիւղացիներին եւ այլն։
Սոյն թուականի Յունուարի 1–ից մինչեւ Յուլիսի մէկը Հանրապետութեան եկամուտը եւ ծախքերը եղել են հաշուելով միջին ամսականը (հինգ ամսւայ միջին թուաբանականը) եւ ընդունելով Անդրկոկասեան Բռների 8 րուբլին հաւասար մէկ ֆրանկի.
Մուտք 1.950.000 ֆրանկ
Ծախս սովորական 1.925-000 –"–
Ծախս արտակարգ (բացառիկ) 4-650-000 –"–
Սովորական ծախսերը ծածկւում են լիովին պետական հասոյթներով։ Բազառիկ ծախսերը ծածկելու համար դուրս են թողւում թղթադրամներ (Անդրկովկասեան Բոննաներ, որ երեք նորակազմ հանրապետութիւնները՝
- ↑ 1914թուականին Վրաստանի, Ազրբէյջանի եւ Հայասաանի մաքսային տուրքը եղել է. 4.589.000 ռուսական ռուբլի (2.354.000 դոլլար)։ Դրա 1/4, ուրեմն մօտ 600.000 դոլլար պէտք է հաշուել Հայաստանի վրայ։