Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/13

Այս էջը սրբագրված է

Հայաստան, Ազրբէյջան եւ Վրաստան տպում են փոխադարձ համաձայնութեամբ եւ ընդհանուր պատասխանատւութեամբ)։ Թղթադրամի այդ առատութիւնը շատ վատ է ազդում նրանց կուրսի վրայ, բայց քանի որ արտակարգ ծախսերը ծածկելու համար ուրիշ աղբիւր չի գտնուած, Հայաստանը, ինչպէս եւ նրա հարեւան հանրապետութիւնները, ստիպուած են դիմել այդ միջոցին։

Պետական տուրքերը Հայաստանում վճարւում են կանոնաւոր կերպով, առանց որ եւ է տհաճութեան եւ խիստ միջոցների գործադրութեան։ Մինչեւ Յունիսի մէկը տուրքերի ()% արդէն վճարուած են եղել:

Պետական տուրքերը սահմանում է պարլամենտը։

Պետական ծախքերը կատարւում են համաձայն նախահաշիւների, որ կազմում է կառավարութիւնը եւ հաստատում է պարլամենտը։ Առանց այդ չի արւում ոչ մի ծախս։

Կառավարութեան գործանէութեան, մասնաւորապէս նրա արած ծախսերի օրինականութեան վրայ հսկում Է մի առանձին մարմին պետական կոնտրոլ: Այդ հաստատութիւնը միանգամայն անկախ Է կառավարութիւնից եւ ենթակայ Է պետական գլխաւոր կոնտրոլեորին, որ ընտրւում Է անմիջապէս պարլամենտի կողմից, պատասխանատու ու հաշուետու է նրա առաջ։ Բոլոր հասոյթները մտնում են պետական գանձարան եւ բոլոր ծախսերը արւում են նոյն գանաձարանի միջոցով։


IX ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ

Տերիտորիան, որի վրայ հաստատունց Հանրապետութիւնը, կազմում էր անցեալում Ռուսական կայսրութեան ծայրագաւառներից մէկը։

Մինչեւ 1917 թուականի գարունը կառավարում էր այնպէս, ինչպէս եւ Ռուսաստանի միւս մասերը ընդհանուր պետական օրէնքներով եւ կենտրոնական կառավարութիւնից նշանակուած պաշտօնեաներով։

1917 թուականի գարնան, երբ պայթեց ռուսական յեղափոխութիւնը, երբ մի կողմից թուլացաւ կենտրոնական կառավարութեան ոյժը ու դժւարացաւ հաղորդակցութիւնը նրա հետ, իսկ միւս կողմից արտայայտուելու հնարաւորութիւն առան ազգութիւնների ու ծայրագաւառների կենտրոնախոյս ձգտումները, Անդրկովկասում (որի մի մասը կազմում է ներկայ Հայաստանը) հաստատուեց մի տեսակ տեղական ինքնավարութիւն։ Այդ ինքնավարութեան գլուխը կանգնաւ մի յատուկ վարչական մարմին, «Անդրկովկասեան կոմիսարիատ» անունով։ Կոմիսարիատը ստացաւ իր լիա–