Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/16

Այս էջը սրբագրված է

րի անընդհատ կռիւների մէջ էր, իսկ տեղերում մնացած հասակաւորները շատ բան չէին կարող անել, որովհետեւ իրանք եւս շարունակ պատերազմական վիճակի մէջ էին։

Երկրի դրութիւնը հասկանալու համար պէտք է նկատի առնել հետեւեալ երկու հանգամանքը.

Առաջին. Ռուսահայերը ոչ միայն տուին զինուորներ ռուսական բանակին ըստ օրէնքի պահանջման (մօտ 160.000մարդ), այլ աւերացրին դրա վրայ պատերազմի սկզբից կամաւորական խմբեր, ապա՝ յատուկ հայկական գնդեր, իսկ պատերազմի վերջին (սկսած 1017 թ. Նոյեմբերից) փաստօրէն միակ կռուեցին Թիւրքիայի դէմ, այսպիսով ամբողջ հայ երիտասարդութիւնը չորս տարի շարունակ անդադար կռիւների մէջ էր։

Երկրորդ. Անդրկովկասում պատերազմը իրականապէս մղւում էր ոչ միայն ճակատի վրայ, Թիւրքիայի դէմ, այլեւ թիկունքում, երկրի ներսը, տեղական թաթարների դէմ։ Անդրկովկասեան թաթարները, ըստ ռուսական օրէնքների, ենթակայ չէին զինւորակոչութեան, ուստի թաթարական ռազմիկ ոյժերը, լաւ զինուած, մնային ամբողջովին իրենց տեղերում, հայերի կողքին կամ հայերի հետ խառն, մինչդեռ հայ երիտասարդութիւնը մեկնել էր պատերազմի ճակատները։ Ճակատում գործողութիւնները դժարացնելու համար, թաթարները կազմակերպուած Թիւրքիայի գաղտնի էմիսարներով պահում էին թիկունքը մշտական երկիւղի եւ շփոթի մէջ, յարձակւում էին հայ գիւղերի վրայ, կոտորում ժողովուրդը, թալանում գոյքերը։ Ու տեղերում մնացած հայերը, փոխանակ շինարար աշխատանքի, հարկադրուած էին պաշտպանաել այդ յարձակումներից, մի տեսակ մանր-պարտիզանական կռիւ վարել իրանց հարեւան թաթարների դէմ։

Այսպիսով մինչդեռ ռուսական բանակը հայկական կամաւորների ու գնդերի հետ միասին նուաճում էր թիւրքական էրզրումի, Վանի ու Բիթլիսի վիլայէթները, Անդրկովկասեան Հայաստանը քանդւում ու աւերւում էր թիկունքում։

1917թուականի Նոյեմբերին ռուսական զօրքերը, բռնկուած բոլշեւիզմով, լքեցին Կովկասեան ճակատը եւ խուճոպով սկսեցին վերադարձը դէպի Ռուսաստան։ Թաթարները արդէն առանց քողարկուելու անցան Թիւրքիայի կողմը։ Վրացիները սեպարտա բանակցութիւնների մէջ մտան Գերմանիայի հետ եւ չէզոք դիրք բռնեցին պատերազմի հանդէպ։ Հայերը փաստօրէն մնացին մենակ Թիւրքիայի դէմ։

1917 թուականի Նոյեմբերից մինչեւ 1918 թուականի Մայիսի վերջերը, վեց ամիս շարունակ, հայկական զօրքերը, շստապ կերպով լրացուած եւ վերակազմման ընդհանուր խուճապի եւ անարխիաի մէջ, կռուեցին