տաճկական բանակի դէմ, միաժամանակ կռուելով նաեւ թիկունքում թաթարների հետ։ Տեղի տալով գերազանց ոյժերին, նրանք քայլ առ քայլ, միշտ կռուելով, սկսեցին իրենց նահանջը Երզնզայի ու Մամախաթունից, էրզրումի վրայով, դէպի նախկին ռուս–տաճկական սահմանը։ Տէօրքերի հետ միասին, թիւրքական կոտորածից ազատուելու համար, շարժուեց դէպի հիւսիս եւ բոլոր հայ ազգաբնակութիւնը։
Թիւրքական յաղթական բանակը, ուժեղացած Սիւրիական ճակատից երկու դիւիզիոններով, չկանգնեց նախկին սահմանագծի վրայ եւ ներս խուժեց Անդրկովկաս, հայ զօրքերը, յամառօրէն կռուելով, քաշուեցան Կարս եւ ամրապնդուեցան այստեղ, երբ հրաման ստացան Անդրկովկասեան կառավարութիւնից (որի մէջ գերիշխող դերը իրանց ձեռն էին առել վրացիները) յանձնել Կարսը թիւրքերին եւ համաձայն Բրեստ֊Լիտովսկում բոլշեւիկեան Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորտգրած խաղաղութեան պայմանագրի՝ գալ կանգնել Ալեքսանդրոպոլ։
Զօրքերի հետ միասին եկան լցուեցին Ալեքսանդրոպոլ թիւրքահայ փախստականները եւ Կարս նահանգի ամբողջ հայ ազգաբնակութիւնը։
Թիւրքիան, խախտելով Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, չկանգնեգ իրան սահմանուած գծի վրայ, այլ Ալեքսանդրոպոլի վրայով ներս խուժեց մի կողմից արեւելք, դէպի Արարատեան դաշտը, միւս կողմից դէպի հիւսիս– - արեւելքի, Փամբակ եւ Լոռի։ Հայ զօրքերը, աւելի ճիշտը ամբողջ հայժողովուրդը, զէնքի ընղունակ բոլոր հայ մարդիկ, նոյնիսկ կանայք, շարունակում էին յամառօրէն անհաւասար կռիւը։ Մայիսի վերջերին տեղի ունեցան երկու մեծ ճակատամարտ Կարաքիլիսայում (Փամբակի գաւառ) եւ Սարդարապատում (Արարատեան դաշտ)։ Այդ կռիւները փրկեցին հայերկիրը վերջնական գրաւումից եւ հայ ժողովուրդը վերջնական բնաջնջումից։
Թիւրքիան կանցնեցրեց իր արշաւանքը եւ ճանաչեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, թէեւ մի շատ սահմանափակ տերիտորիայի վրայ:
Թիւրքիան ստիպուեցավ անել այս նաեւ շնորհիւ այն սպառնական դիրքին, որ բռնել էին հայերը Հանրապետութեան սահմաններից դուրս, Բագու քաղաքում ու նահանգում։ 1018 թուականի սկզբին այստեղ հաւաքուած էին մեծ թուով (մինչեր 10.000մարդ) հայ զինուորներ եւ սպաներ, որոնք բոլշեւիկեան շարժումներից յետոյ թողել էին ռուսական Արեւմտեան ճակատը եւ Բագուայ վրայով անցնում էին Հայաստան։ Բայց որովհետեւ այդ ժամանակ թաթարները կտրել էին արդէն երկաթուղային գիծը, հայ զինուորները մնացել էին Բագու մի տեսակ պաշարուած դրութեան մէջ։ Մարտ ամսին, երբ թիւրքական բանակը սկսել էր արդէն իր արշաւանքը