հարաւից Հայաստանի վրայ, թաթարները խրախուսուած թիւրքերից փորձ արին զինաթափ անել հայ զօրքերը, ինչպէս նաեւ տեղում մնացած ռուս զօրամասերը։ Հայերը, միանալով ռուսների հետ, ջարդեցին թաթարներին, եւ իրանց իշխանութիւնը հաստատեցին թէ Բագու քաղաքում, եւ նրա շրջակայնաւթային հանքերում։ Սկսուեց տեղային պատերազմ։ Թաթարների զինուած խուժանները, որ թուով մի քանի անգամ գերազանցում էին հայ–ռուսական միացեալ ոյժերին, բայց շնորհիւ անկազմակերպ վիճակի չէին կարող խորտակել նրանց, պահանջում էին շարունակ թիւրքական բանակի օգնութիւնը։ Թիւրքերը իրանց կողմից շտապում էին օր առաջ մտնել Բաղու եւ տիրանալ նաւթահանքերին։ Այդ պահանջում էր նաեւ Գերմանիան, որը այդ ժամանակ արդէն մեծ պակասութիւն ունէր վառելիքի։ Այն յամառ, օրհասական դիմադրաթիւնը, որ ցոյց էին տալիս հայկական զօրքերը Հայաստանում, դժարացնում եւ դանդաղեցնում էր թիւրքական բանակի առաջխաղացումը դէպի Բագու։ Թիւրքիան պէտք է ապահովեցնէր իրան այս կողմից Բագու հասնելու համար։ Չկարողանալով կոտրել Հայաստանի դիմադրութիւնը, Թիւրքիան գերադասեց Հանրապետութեան անկախութիւնը ճանաչալու գնով զինադադար կնքել նրա հետ եւ ամբողջ ոյժը ուղղել Բագուայ դէմ։ Բագուն դիմադրեց մինչեւ Սեպտեմբերի կէսը, երբ թիւրքական 24.000-անոց բանակը, Խալիլ փաշայի հրամանատարութեան տակ, թաթարների հետ միասին առաւ քաղաքը եւ բոլոր նաւթահանքերը։
Երբ Երեւանում հաստատուեց եւ գործի անցաւ Հայկական կառավարութիւնը, երկրի դրութիւնը պատկերանում էր այսպէս.
Թիւրքական բանակը գրաւել էր Անդրկովկասեան Հայաստանի մեծ մասը, թիւրքական արագածիլ թնդանօթները դրուած էին մայրաքաղաք Երեւանից 7 կիլոմետր հեռաւորութեամբ։
Ազրբէյջան (Անդրկովկասեան Թաթարստանը), յենուելով թիւրք բանակի ներկայութեան վրայ, նեղում էր Հայաստանի արեւելեան (մասամբ էլ հիւսիսային) սահմանները ու սպառնում էր սրի քաշել այդ կողմերի հայ ազգաբնակութիւնը։
Վրաստանը գտել էր Գերմանիայի հովանաւորութիւնը, հիւրընկալել էր իր երկրում գերմանական զօրքերը եւ նրանց բսյրեհաճութեամբ գրաւել էր Հայաստանի հիւսիս-արեւմտեան սահմաններում երկու զուտ հայկական գաւառներ. Ախալքալաք եւ Լոռի։
Հայաստանը մնացել էր մենակ, չորս կողմից շրջապատուած թշնամի կամ անբարեացակամ ոյժերով, առանց որեւէ արտաքին նեցուկի եւ օգնութեան։