Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/19

Այս էջը սրբագրված է

Երկրի ներսում դրութիւնը յուսահատական էր։

Ազգաբնակութեան կիսից աւելին կազմում էին փախստականներ եւ գաղթականներ, անտուն, մերկ ու քաղցած։

Գիւղերը քանդուած ու աւերուած, դաշտային աշխատանքները դադարեցրած:

Հացի բացակայութեան եւ միւս կենսամթերքների սակաւութեան պատճառով գիւղացիք կերել էին արդէն իրան սերմնարանը եւ սկսել էին ուտել լծկան անասունները։

Տիրում էր սով, այդ բառի ամբողջ իմաստով։

Սովի հետեւանքով առաջ էին եկել տարափոխիկ հիւանդութիւններ, մասնաւորապէս բծաւոր տիֆ, իսկ դեղերը սպառած էին արդէն, դեղատները դատարկ։

Հաղորդակցութիւնը արտաքին աշխալհի հետ կտրուած էր միանգամայն, որովհետեւ միակ երկաթուղային գիծը բռնել էին թիւրքական զօրքերը, ապրանքների ներմուծումը դադարած էր, որովհետեւ կտրուած էին կապերը թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Պարսկաստանի եւ թէ՛ Եւրոպայի հետ, իսկ հարեւան երկրները Վրաստան, Ազրբէյջան եւ Թիլրքիա իրանք չունէին արտահանելու ապրանք։

Այս պատճառով տիրում էր սուր պակասութիւն ամենաանհրաժեշտ ապրանքների։ Ո՛չ մանուֆակտուրա, ո՛չ երկաթեղէն, ո՛չ քիմիական պրոդուկտներ, ո՛չ դեղ։ Պակասում էր նոյն իսկ քարից տները լուսավորելու համար եւ դժարութեամբ էր ճարւում թուղթ պետական գործավարութեան համար։

Ռուսական տիրապետութիւնից ժառանգած պետական մեքանիզմը քայքայուած էր միանգամայն, վարչական բոլոր օրզանները խանգարուած։

Տիրում էր կատարեալ քաոս եւ անիշխանութիւն։ Ամէն բան պէտք էր վերսկսել սկզբից, աւերակների վրայ կառուցանել նոր պետական շէնք:– 1018 թուականի Դեկտեմբերին, դաշնակից պետութիւնների հետ ստորագրած զինադադարից պայմաններին համաձայն, թիւրքական բանակը ստիպուեցաւ դատարկել Անդրկովկասը, ուրեմն եւ Ռուսահայսատանում գրաւած հողերը։ Թիւրքերը հեռացան, բայց հեռանալով աւերեցին վերջնականապէս արդէն կիսաւեր երկիրը։ Նրանք տարան իրանց հետ ամէն բան, ինչ կարելի էր տանել (հացահատիկ, ֆուրաժ, բամբակ, կաշի, մսացու եւ լծկան անասուն, սայլեր, աւտոմոբիլներ, հեռագիր ու հեռախօս, գործիքներ ու մեքենաներ արհեստանոցներից, մինչեւ իսկ դռներ ու պատուհաններ շինութիւններից), իսկ ինչ չկարողացան տանել աշխատեցին ոչնչացնել կամ անպէտք դարձնել։