Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/23

Այս էջը սրբագրված է

րում էր աւելի, քան սպառում։ Գիւղատնտեսութիւնը Հայաստանի մէջ ցոյց է տալիս ակներեւ տենդանս անցնելու աւելի բարձր ու թանկարժէք մշակոյթների, եթէ Հայասաանը ստանամ էր իրան հարկաւոր հացի մի մասը դրսից հարաւային Ռուսաստանից դրա փոխարէն արտահանում էր բրինձ, բամբակ, շերամ, պանիր, իւղ, պտուղներ, գինի, ալկոհոլ:

Հայաստանը ունի բոլոր հնարաւորութիւնները սեփական պետական կեանքով ապրելու։ Հարկաւոր է միայն, որ այս ճգնաժամին, պետութիւնը հիմնելու այս առաջի շրջանում, մի բարեացակամ արտաքին ոյժ օգնի նրան կազմակերպելու եւ օգտագործելու տուեալ հնարաւորութիւնները։ Հայաստանի պահանջները շատ աւելի պակաս են, քան եղել են անցեալում որեւէ նորակազմ պետութեան պահանջներ։ Արդէն այսօր Հայաստանը կազմակերպուած է ու պատրաստ պետական կեանքի աւելի, քան եղել են Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան կամ Ռումանիան իրանց գոյութեան առաջի տարիներում։ Հայաստանը կարիք ունի արտաքին օգնութեան շատ աւելի համեստ չափերով, քան ունեցել են անցեալում այդ պետութիւները։

Բայց այդ սահմանափակ օգնութիւնը պէտք է արուի, ու անյապաղ, պէտք է արուի յանուն արդարութեան եւ քաղաքակրթութեան։

Հայաստանը սպասում է այդ օգնութիւնը քաղաքակիրթ պետութիւնից եւ ամէնից առաջ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգների մեծ դեմոկրատիայից ու նրա կառավարութիւնից, որ արդէն այնքան փայլուն ապացոյցներ են տուել իրանց բարձր բարեացակամութեանը հայ ցեղի հանդէպ։

Անրհրաժեշտ է առաջի հերթին ճանաչել փաստօրէն գոյութիւն ունեցող Հանրապետութիւնը եւ նրա կառավարութիւնը, անհրաժեշտ է ստեղծել միջազգային իրաւական գրութիւն այդ Հանրապետութեան համար։ Դա անհրաժեշտ է անել առանց մի օր ուշացնելու, որպէսզի Հայաստանի կառավարութիւնը ժողովուրդը սովամահից փրկելու եւ երկրի աւերուած տնտեսութիւնը վերականգնեցնելու համար հնարաւորութիւն ունենայ արտաքին փոխառնութիւն անելու։

Ապա անհրաժեշտ է մտցնել Հայաստան մի փոքրաթիւ բանակ Միացեալ Նահանգների դրօշակի տակ։ Դա անհրաժեշտ է Հանրապետութեան սահմանների վրայ խաղաղութիւնը վերականգնեցնելու եւ նորանոր արիւնահեղութիւների առաջը առնելու համար, անհրաժեշտ է այդ նաեւ երկաթուղային հաղորդակցութիւնները ապահովելու համար։

Զուգընթացաբար հարկաւոր է. ա) օգնել Հայաստանի կառավարութեանը մի համեստ գումարի արտաքին փոխառնութիւն կնքել երկրի ան յետաձգելի