Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/6

Այս էջը սրբագրված է

1917 թուականից յետոյ, պատերազմական հանգամանքների պատճառով, մահմեդական ազգաբնակութեան մի մասը դուրս է եկել Հանրապետութեան սահմաններից։ Դրա փոխարէն՝ նոյն պատճառներով Հանրապետութեան մէջ ապաստան են գտել մօտ 300.000 տաճկահայ գաղթականներ եւ փախստականներ։

Վերջի երկու տարուայ ընթացքում կատարուած ներգաղթի եւ արտագաղթի, ինչպէս նաեւ ծնուածների եւ մեռածների մասին ճիշտ ստատիստիկ չկայ:

Հարեւան նորակազմ պետութիւնների (Վրաստանի եւ Անդրկովկասեան Ազրբէյջանի) սահմանների մէջ մնում են՝ ըստ նոյն 1917 թ. ռուսական ստատիստիկայի 494.000 հայ։ Հիւսիսայէն Կովկասում, Սեւ ծովի արեւելեան ափերում եւ Հարաւային Ռուսաստանում կայ մօտ 200.000 հայութիւն։ Ապա նոյն Հիւսէսային Կովկասում ժամանակաւորապէս տեղաւորւած են մօտ 70 հազար փախստական տաճկահայեր։ Պարսկահայաստանում կայ մօտ 140.000 հայ։

Այս օտար եկրներում գտնուող հայութեան խոշոր մասը սպասում է առաջի հնարաւորութեան Հայաստան տեղափոխուելու համար։


IV. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄ

Հայաստանի Հանրապետութիւնը չունի դէռեւս գրուած սահմանադրութիւն։ Այդ մեծ աշխատանքը թողուած է ապագայ սահմանադրական ժողովին, որ կը հաւաքուէ, երբ ամբողջանայ Հայաստանի պետութիւնը, որէ մի մասը միայն կազմում է ներկայ Հանրապետութիւնը:

Մինչ այդ Հանրապետութեան մէջ հաստատուած է եւ գործում է ռամկավար-հանրեպետական կարգ (րեժիմ)։

Հանրապետութիւնն ունի օրէնսդրական մարմիւն պարլամենտ եւ գործադիր մարմին կառավարութիւն։

Հանրապետութիւնը նախագահ չունի։ Նախագահի իշխանութիւնը բաժանուած է պարլամենտի եւ կառավարութեան մէջ։

Պարլամենտը մի պալատանի է։ Ընտրուած է մի ամբողջ ազզաբնակութեան կողմից։ Ընտրելու (ձայն տալու), ինչպէս նաեւ ընտրուելու իրաւունքը ընդհանուր է ու հաւասար, Հայաստանի ամէն մի չափահաս քաղաքացի մասնակցում է ընտրութիւններին հաւասար իրաւունքով, առանց սեռի, ազգութեան եւ կրօնի խտրութեան։ Ձայնարկութեան ձեւր ուղղակի է եւ գաղտնի։ Ընտրութէւնները համաձայն պրոպորսիոնել սիստեմէ։