Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/108

Այս էջը սրբագրված է

ամպամածության առավելագույն կրկնողականությունը դիտվում է մարտ- ապրիլին: Լոռի-Փամբակում ամպամած երկնքի կրկնողականությունը հասնում է 70-80 %-ի (փետրվար-ապրիլին) և բավական քիչ է տատանվում ամբողջ տարվա ընթացքում (10-15%): Մնացած շրջաններում ամպամածությունն ունի ցայտուն արտահայտված տարեկան ընթացք: Ամպամածությունը տվյալ վայրի եղանակը և կլիման բնորոշող գլխ. գործոնն է, որը զգալիորեն թուլացնում է ճառագայթաարձակումը Երկրի մակերևույթից և նվազեցնում ձմեռային ու գիշերային ջերմաստիճանների անկումը, իսկ ամռանը և ցերեկը, ընդհակառակը, ամպամածությունը, կլանելով Արևի ճառագայթները, թուլացնում է Երկրի մակերևույթի անմիջական տաքացումը և կանխում օդի ջերմաստիճանի զգալի աճը:

ԱՄՊՐՈՊ, ամպերի կամ ամպի և Երկրի միջև տեղի ունեցող էլեկտր, պարպման դրսևորում, որն ուղեկցվում է կայծակով և որոտով: Ա-ի առաջացումը կապված է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ և պայմանավորված է մթն. անկայուն հավասարակշռության վիճակով: Ուղեկցվում է ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով, որոշ դեպքերում՝ կարկուտով: Ա. կարճատև երևույթ է (մինչև 2Ժ): Տարբերում են Ա-ի ներզանգվածային (պայմանավորված են օդային զանգվածների ներսում ջերմափոխանցման զարգացմամբ) և ճակատային (ձևավորվումեն մթն. տաք ու ցուրտ ճակատների կույտաանձրևային և շերտաանձրևային ամպերում) տեսակներ, որոնք առանձնահատուկ եանգ են ստանում լեռն, ռելիեֆի պայմաններում: ՀՀ-ում Ա-ներով օրերի թիվը տարվա ընթացքում 20-70 (երբեմն՝ մինչև 100) է, հիմնականում՝ ապրիլ-հոկտեմբերին, առավելագույնը՝ մայիս-հունիսին: Ա-ների 60-70%-ը դիտվում է հետկեսօրյա ժամերին:

ԱՆՁՐԵՎ, հեղուկ-կաթիլային մթնոլորտային տեղում: Թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից: Առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով: Ա-ի կաթիլների տրամագիծը տատանվում է 0,05-7 մմ- սահմաններում, մեծ կաթիլները սովորաբար անկայուն են և թափվելիս բաժանվում են մասերի: Ա-ները (քանակը որոշվում է մմ-ով՝ նրա առաջացրած ջրի շերտի բարձրությամբ) լինում են մանրամաղ (մինչև 0,5 մմ/ժ) և տեղատարափ (մինչև 100 մմ/ժ):

ՀՀ-ում ամենաշատ Ա. թափվում է Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ տարեկան 650 մմ, ամենաքիչը՝ Արածո դաշտում՝ մինչև 100 մմ:

ՀՀ-ում տարվա ընթացքում առկա են Ա-ի 2 բարձր արժեքներ՝ գարնանը և, մասամբ, աշնանը: Ա. մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին:

ԱՆՍԱՌՆԱՄԱՆՒՃ ՇՐՋԱՆ, տարվա ժամանակաշրջան, երբ օդի և հողի մակերևույթին նվազագույն ջերմաստիճանները բարձր են 0°C-ից: Տևողությունը որոշվում է գարնան վերջին և աշնան առաջին ցրտահարությունների միջև ընկած օրերի թվով: ՀՀ ցածրադիր շրջաններում Ա. շ. սկսվում է ապրիլի 2-րդ կեսից և ավարտվում հոկտեմբերի 2-րդ կեսին, ըստ բարձրության՝ Ա. շ. նվազում է: ՀՀ-ում Ա. շ-ի միջին տևողությունը 20-ից (Արագած բլկ) 250 օր է (Մեղրի): Ա. շ-ի տևողությունը կախված է վայրի աշխարհագր. լայնությունից, ռելիեֆի ձևից, բուսածածկույթից, ջրային ավազանի հարևանությունից (գոգհովիտներում, բացատներում այն ավելի կարճ է, քան լեռնալանջերին, անտառում): Այն շրջաններում, որտեղ վեգետացիայի շրջանը Ա. շ-ից երկար է, ջերմասեր մշակաբույսերը հաճախ վնասվում են ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարություններից:

ԱՆՏԻՑԻԿԼՈՆ (հուն.՝ anti - հակացիկլոն), մթն. բարձր ճնշման մարզ ներքնոլորտում: Ա. բնութագրվում է օդի շրջանաձև շարժումով. Հս. կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ընթացքի, Հվ. կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ: Ա. հորիզոն, ուղղությամբ տարածվում է մինչև մի քանի հզ. կմ, ուղղահայաց՝ մինչև ներքնոլորտի վերին սահմանը: Ամենաբարձր ճնշումը կենտրոնում է՝ 1025-1040 մբ (առանձին դեպքերում՝ մինչև 1070 Փ). Իսկ դեպի ծայրամասեր նվազում է: Քարտեզների վրա արտահայտվում է համակենտրոն փակ իզոբարներով: Ա. առաջանում է Երկրի մակերևույթին մոտ և աստիճանաբար տարածվում ավելի մեծ հորիզոններ: Առանձնացնում են ցածր և բարձր Ա-ներ: Ցածր Ա. տարածվում է մինչև 2-3 կմ բարձր-ներ, բարձրն ընդգրկում է ամբողջ ներքնոլորտը և հաճախ հասնում է վերնոլորտ: Զարգացման սկզբում Ա. լինում է ցածր, շարժվում է 30- 40 կմ/ժ միջին արագությամբ: Բարձր Ա. դանդաղաշարժ է: Վերին շերտերում քամին Ա-ում փչում է իզոհիպերի երկայնքով, իսկ մերձերկրյա շերտերում թեքվում է մինչև 30 և ավելի աստիճան՝ դեպի ցածր ճնշումը. տեղի է ունենում օդի հոսք կենտրոնից դեպի ծայրամաս, որի հետևանքով էլ Ա-ում առաջանում են վարընթաց հոսանքներ: Ա-ի կենար, մասում դիտվում են թույլ քամիներ, որոնք ծայրամասերում ուժեղանում Են: Ա-ի ժամանակ մեծ մասամբ դիտ¬ վում է պարզ և չոր եղանակ: ՀՀ տարածքի եղանակային ռեժիմի վրա Ա-ներն ազդում են (46 %-ով) առավելապես ձմռանը, երբ տարածք են թափանցում սիբիրական Ա-ի ճյուղերը և պարզ անամպ եղանակին, ձնածածկույթի դեպքում, առաջացնում սառնամանիքներ (մինչև -42°C, հաշվարկայինը՝ -46°C, Պաղակն գ.,