Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/109

Այս էջը սրբագրված չէ

Շիրակի մարզ), որոնց հետևանքով Հայկ. լեռնաշխարհում առաջանում է տեղական բարձր ճնշման դաշտ: Ամռանը Ա-ներում դիտվում են բարձր ջերմաստիճաններ, լինում են երաշտներ՝. Դիտվում են նաև հս-արմ-ից (Կարսի Ա.) և արմ՜ից թափանցող Ա-ներ: ՀՀ տարածքում Ա-ի տևողությունը երբեմն մինչև 1 ամիս է:

ԱՇՈՒՆ, տարվա եղանակ: Հս. կիսագնդում տևում է աշնանային գիշերահավասարի օրից (սեպտեմբերի 23) մինչև ձմեռային արևադարձի օրը (դեկտեմբերի 22), Հվ. կիսագնդում՝գարնանային գիշերահավասարի օրից (մարտի 21) մինչև ամառային արևադարձի օրը (հունիսի 22): Ամիսներն են՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր՝. Հվ. կիսագնդում դրանք գարնան ամիսներ են:

Բնորոշեն ցիկլոնների ակտիվացումը, օդի և հողի ջերմաստիճանների նվազումը, մթն. տեղումների քանակի և բնույթի փոփոխությունը, ֆենոլոգ, յուրահատուկ երևույթները: Կլիմ. Ա. սկսվում է, երբ օդի օրական միջին ջերմաստիճանը իջնում է 15°C-ից և ավարտվում, երբ այն իջնում է 0°C-ից:

Ա-ան առաջին նշաններն են տերևների գունափոխումը, թռչունների չուն, առաջին ցրտահարությունը: Ա-անը ՀՀ-ում գերակշռում են արևոտ, անհողմ, տաք եղանակները: Բարձրլեռն. շրջաններում Ա. սկսվում է օգոստոսի առաջին տասնօրյակին, ծայր հվ. չոր մերձարևադարձային շրջաններում՝ հոկտեմբերի կեսին: Ա-անը ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը 7,9°C-ից (Արարատյան դաշտ) 14-15°C է (Մեղրի): Երբ ջերմաստիճանն իջնում է 5°C-ից, սկսվում է Ա-ան նախաձմեռային շրջանը, որը բնութագրվում է ձյան առաջին տեղումներով, ամպամածության ավելացումով, իշխող քամիների ուղղությունների փոփոխումով, բույսերի ակտիվ վեգետացիայի դադարով և այլն: Ամենուրեք դիտվում են տեղումներ՝ պայմանավորված ինչպես ցիկլոնների թափանցումով և դրանց հետ կապված մթն. ճակատներով, այնպես էլ ցածր ճնշման գոտու և ալիքային գործունեությամբ: Ա-ան սկզբին արմ. և արլ. բարձր ճնշման դաշտերի ներխուժման հաճախականությունը գրեթե նույնն է, երկրորդ կեսին արմ. բարձր ճնշմանը դաշտի ազդեցությունն աստիճանաբար թուլանում է, և մեծանում է ձմռանը բնորոշ հս. և արլ. բարձր ճնշման դաշտի հաճախականությունը: Ա., որպես ֆենոլոգ, սեգոն, բաժանվում է ենթասեգոնների: Ա-ան սկիզբը՝ ոսկե Ա., խոր Ա. և ուշ Ա., Երբ օդի ջերմաստիճանն իջնում է 0°C-ից, ջրի մակերևույթին առաջանում է սառցակեղև, զգալի ավելանում է ամպամածությունը, տեղում է առաջին ձյունը:

ԱՊՐԻԼ (< լատ. Aprilis - բացվել), օրացուցային տարվա չորրորդ ամիսը (30օր): Մինչև Հողյան օրացույցի ընդունումը տարվա երկրորդ ամիսն էր: ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ բուն գարնանային, օրացուցայինով՝ գարնան երկրորդ՝ բնության զարթոնքի ամիսն է: ՀՀ-ում Ա-ին ցերեկվա տևողությունը 12Ժ 40ր-ից (1-ին) 13 Ժ 55 ի է (30-ին), Երևանում 13 Ժ16 ր (15-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 54°24՛-ից (1-ին) 64°42՛ (30-ին) է: Արևափայլքի տևողությունը 111-ից (Վերին Խոտանան գ.) 197 ժ է (Արտաշատ): Արեգակնային գումարային ճառագայթումը 11-ից (Տաշիր) 15,6 կկալ/սմ2 ամիս է (Արագած բլկ): Արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը (բացառությամբ Արագած բլկ-ի և Եռաթմբերի՝ -0,6-ից -0,7 կկալ/սմ2 ամիս) դրական է: Օդի միջին ջերմաստիճանը՝ -5-ից (Արագած բլկ) 13,5°C է (Մեղրի), մթն. տեղումները՝ 39-136: Քամու արագությունը 1,4-7,3 մ/վ է, առավելագույն արժեքները դիտվում են լեռնանցքներում՝ հետկեսօրյա ժամերին, գերակշռող ուղղությունները՝ արլ. և հվ-արլ.: Ա. գարնանային վարարումների փուլի առաջին ամիսն է: Գետերով հոսում է տարեկան հոսքի 5-20 %-ը. ստորերկրյա սնմամբ գետերով՝ 5-10 %-ը, մակերևութային սնմամբ գետերով՝ 25-35 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ 14 %-ը: Սառցային երևույթները պահպանվում են 2500 մ-ից բարձր շրջաններում: Գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100մ բարձրանալիս նվազում է 0,4°C-ով: Սևանա լճի մակերևողթային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 3,5°C է, բարձրլեռն. լճերը սառցակալած են: Ա-ի սկզբին ստորին և նախալեռն, գոտում ծաղկուն գարուն է. ընթանում է վարուցանքը, կանաչում են խոտաբույսերը, ծաղկում ծառերը, շարունակվում է թռչունների վերադարձը: Լեռն, գոտում դաշտերն ազատվում են ձնից, բողբոջում են ծառերը, վերսկսվում է աշնանային վեգետացիան, սկսում են վարուցանքը, անասունների արոտը: ՀՀ-ում Ա-ի 7-ին նշվում է Մայրության և գեղեցկության տոնը, 24-ին՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը: ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ Արեգակի էլեկտրամագնիս, և մասնիկային ճառագայթում: Էլեկտրամագնիսական ճառագայթումը (Արեգակի ճառագայթային էներգիա) տարածվում է 300000 կմ/վ արագությամբ: Այն Երկրի վրա ջերմության և մթնոլորտում տեղի ունեցող շարժընթացների էներգիայի հիմն, աղբյուրն է: Մթնոլորտի վերին շերտում 1 ր-ում 1 սմ2 մակերեսին ուղղահայաց ընկնում է 2 կալ/սմ2 • ր էներգիա, որը կոչվում է արեգակնային հաստատուն: Ամբողջ երկրագունդը 1 ր-ում Արեգակից ստանում է 2,5 10կալ էներգիա: Ա. ճ-ման հիմն, մասը՝ մոտ 48 %-ը, ընկած է սպեկտրի տեսանելի (λ=0,38-0,76 մկմ), 45 %-ը՝ ենթակարմիր (λ>0,76 մկմ), իսկ 7 %-ը՝ անդրամանուշակագույն (λ<0,38 մկմ) տիրույթներում: Ա.Ճ. մասամբ կլանվում, անդրադարձվում և ցրվում է Երկրի մթնոլորտում: Վերջինիս վիճակից ու ճառագայթների անցած ճանապարհից կախված՝ Ա. ճ-ման սաստկությունը թուլանում է և Երկրի մակերևույթի վրա կազմում 0,9-1 կալ/սմ2 • ր. Ա. ճ. Երկրի մակերևույթ է հասնում ուղիղ և ցրված տեսքով: Հաճախ ամպամածությունն այնքան մեծ է լինում, որ էներգիայի մեծ մասը Երկիր է հասնում ցրված ճառագայթման տեսքով: Ուղիղ և ցրված ճառագայթները միասին կոչվում են գումարային ճառագայթում: Վերջինիս մեծությունն օրվա և տարվա ընթացքում աճում է Արեգակի բարձրությանը համընթաց: