երկու շրջադիրներ: Պոտենցիալների տարբերությունն ամպի և երկրի միջև, հասնում է հարյուր միլիոնավոր վոլտի, և օդում ստեղծվում է ուժեղ էլեկտր. դաշտ: Երբ լարվածությունը դառնում է կրիտիկական, տեղի է ունենում պարպում՝ առաջանում է Կ.:
Կ. լինում է գծային, գնդաձև և օղաձև (թվում է, թե Կ. կազմված է մի շարք գնդաձև կամ երկարավուն պայծառ մարմիններից): Առավել հաճախ հանդիպում է գծային Կ., որի երկար. հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը՝ 10-4 վ, հոսանքի ուժը՝ 100կԱ, ջերմաստիճանը՝ ավելի քան 25000°C: Գնդաձև Կ-ի բնույթը դեռևս բացահայտված չէ: Երկիր հասած Կ. հաճախ հրդեհների և մարդկային զոհերի պատճառ է դառնում: ՀՀ-ում Կ. դիտվում է գրեթե ամենուրեք, առանձնապես բարձրլեռն. շրջաններում: Շինությունները կայծակնահարումից պաշտպանում են շանթարգելներով:
ԿԱՐԿՈՒՏ, պինդ մթնոլորտային տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով: Տեղում է տարվա տաք եղանակին (ՀՀ-ում՝ մարտ-հոկտեմբերին)՝ կույտաանձրևային ամպերից՝ օդի վերընթաց շարժումների պայմաններում՝ ամպրոպի, տեղատարափ անձրևների, երբեմն՝ փոթորկային քամու ուղեկցությամբ: Կ-ի երակն ունենում է 200 մ/֊ից մինչև 2 կմ լայն, և երբեմն՝ մինչև 100 կմ Երկար. (14.8.1970-ին տեղացած Կ-ի Երակի լայնությունը եղել է 1 կմ երկարությունը՝ ավելի քան 100 կմ): Տևողությունը, որպես կանոն, 5-1Օ ր է, բացառիկ դեպքում՝ 1 ժ: Կարկտահատիկն ունի շերտավոր կառուցվածք, տրամագիծը՝ 6-55 մմ, երբեմն՝ ավելի քան 7 սմ: Մինչև 20 մմ տրամագծի դեպքում Կ. համարվում է օդերևութաբան. վտանգավոր Երևույթ, 20 մմ֊ից ավելիի դեպքում՝ խիստ վտանգավոր: Կ. դիտվում է օրվա երկրորդ կեսին (ժ. 14-19-ին): Տարվա ընթացքում Կ-ով օրերի միջին թիվը Արարատյան դաշտում 4-8 է, նախալեռն, գոտում՝ 8-12, լեռն, գոտում՝ 12-16: Կ. մեծ վնասներ է պատճառում գյուղատնտեսությանը: Կ-ի դեմ պայքարի առավել տարածված եղանակը ամպերի գերսառած մասի մեջ հրթիռների կամ արկերի միջոցով լրացուցիչ խտացման կորիզների ներարկելն է, որը կատարվում է ռադիոտեղորոշման միջոցով:
ԿՈՆՎԵԿՑՒԱ (լատ.՝ convectio - փոխանցում) մթնոլորտում, ջերմափոխանցում մթնոլորտում, օդային զանգվածների ուղղաձիգ տեղաշարժեր մթնոլորտում: Տաք, նոսր օդը բարձրանում է, սառը, խիտ օդը իջնում (արքիմեդյան ուժի ազդեցության տակ)՝ մի քանի մ/վ-գ մինչև 20-30 մ/վ արագությամբ: Կ. հզոր կարկտաբեր՝ կույտաանձրևային ամպերի առաջացման նախապայմանն է: Վերընթաց հոսանքների ժամանակ բարձրացող օդն ընդարձակվում է և յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս սառչում է 1°C-ով (չոր ադիաբատ գրադիենտ): Գոլորշիների խտացումն սկսվելուց հետո, թաքնված ջերմության անջատման շնորհիվ,յուրաքանչյուր 100մ-ի վրա օդը տաքանում է աստիճանի մի քանի տասնորդական մասով (խոնավ ադիաբատ գրադիենտ): Մթնոլորտի անկայուն հավասարակշռությամբ և Երկրի մակերևույթի անհամասեռ տաքացվածությամբ պայմանավորված՝ Կ. անվանում են ազատ կամ ջերմային՝ ի տարբերություն ստիպողական Կ-ի, երբ կոնվեկտիվ հոսանքներն առաջանում են լեռնաշղթաների շրջհոսման կամ մթն. ճակատների ձևավորման շարժընթացում: Ազատ Կ. բնորոշ է Սևանի ավազանին, որտեղ տարվա տաք եղանակին լեռնալանջերի և լճի մակերևույթի տարբեր տաքացվածության պայմաններում ձևավորվում են տաք, խոնավ օդի վերընթաց հոսանքներ՝ նպաստելով կույտաանձրևային ամպերի առաջացմանը, և հաճախ ուղեկցվում հորդառատ անձրևներով: Ազատ Կ. հատուկ է նաև Արարատյան դաշտին, ապրիլ-սեպտեմբերին (ցերեկային ժամերին) մակերևույթի սաստիկ տաքացման հետևանքով դիտվում են վերընթաց հոսանքներ, որոնք առաջացնում են կարկտաբեր ամպեր, դրանով են պայմանավորված Արարատյան դաշտում հաճախ դիտվող կարկտային տեղումները: ՀՀ տարածքում ստիպողական Կ. հիմնականում դիտվում է Գեղամա, Վարդենիսի, Զանգեզուրի լեռն. շրջաններում՝ հվ-ից ու հվ-արմ-ից աշնանն ու գարնանը ներթափանցող մթն. ճակատների դեպքում: Լեռն, ռելիեֆի պայմաններում Կ. ընթանում է 2 փուլով՝ լեռնալանջերի շրջահոսման ժամանակ տեղի է ունենում օդի ստիպողական բարձրացում, ապա, հասնելով ջրային գոլորշու խտացման մակարդակին, ջերմության անջատման հետևանքով զարգանում է նաև ազատ Կ.:
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, տես Օդի խոնավություն հոդվածում:
ՀՈԿՏԵՄԲԵՐ (< լատ. October, octo ֊ութ), օրացուցային տարվա տասներորդ ամիսը (31 օր): Մինչև Հուսան օրացույցի ընդունումը տարվա ութերորդ ամիսն էր (որտեղից և՝ անունը):
ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ աշնանային, օրացուցայինով՝ աշնան երկրորդ ամիսն է:
ՀՀ-ում Հ-ին ցերեկվա տևողությունը 11 ժ47/7-ից (1-ին) 10ժ ՅՕր է (31-ին), Երևանում՝ 11 ժ 11 ր (15-ին): Արեգակի բարձր, հորիզոնից 46°54՝-ից (1-ին) 36°18՝ է (31-ին): Արևափայլքի տևողությունը 150-ից (Բերդ) 291 ժ է (Հրազդան): Արեգակնային գումարային