թռչունների վերադարձը, բնադրումը, ձվադրումը, լսվում են կկվի կանչը, սոխակի, սարյակի, լճագորտի երգերը: Նախալեռն․ գոտում ավարտվում են բանջարանոցային մշակաբույսերի ցանքը և սածիլումը: Գարնանացան և աշնանացան ցորենները գտնվում են թփակալման և ցողունակալման փուլերում:
Լեռն, շրջաններում Մ-ի վերջին դադարում են ցրտահարությունները, շարունակվում են գյուղատնտ. աշխատանքները, ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանը 20°C է, սկսվում է ամառը, իսկ լեռն, գոտում ջերմաստիճանն անցնում է 10°C-ից, հացահատիկի դաշտերը ցողունակալում են, կարտոֆիլը ծլում է:
Լեռնագագաթներում դեռ համատարած ձյուն է:
Մ. Հայոց պատմության մեջ հաղթանակների ամիս է. տեղի են ունեցել Ա-վարայրի ճակատամարտը (451), Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը (1918) և այլն: Մ-ի 1-ին նշվում է Աշխատանքի օրը, 8-ին՝ Երկրապահի օրը, 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնը, 28-ին՝ Հանրապետության տոնը:
ՄԱՌԱԽՈՒՂ, օդի երկրամերձ շերտում ջրի մանր կաթիլների կամ սառցաբյուրեղիկների կուտակում, որը նվազեցնում է հորիզոն, տեսանելիությունը մինչև 1 կմ: Տարբերում են Մ-ի 4 հիմն․ տեսակներ՝ սառեցման, ադվեկտիվ, խառը և գոլորշացման: Սառեցման Մ. առաջանում է, երբ ջերմային ճառագայթման հետևանքով օդի ջերմաստիճանը նվազելով իջնում է ցողի կետից (դիտվում է հիմնականում գիշերը կամ վաղ առավոտյան): ՀՀ ողջ տարածքում դիտվում են լանջային Մ-ներ, որոնք առաջանում են լեռնալանջերի վրայով օդի ստիպողական, դանդաղ բարձրացման ընթացքում՝ օդի ադիաբատիկ սառեցման հետևանքով: Լեռն, շրջաններում մթնոլորտի կայուն հավասարակշռության պայմաններում դիտվող ամպերը Երբեմն դժվար է տարազատել Մ-ից, քանի որ լեռնագագաթներն ամբողջովին ընկղմված են ամպերի մեջ, և հորիզոն, տեսանելիությունը նվազում է մինչև 50-100մ: Ադվեկտիվ Մ. առաջանում է տաք օդի սառը միջավայր ներթափանցումից, ընդգրկում մեծ տարածք և զգալի բարձրություն: Մառախուղ (սառը Մ. առաջանում է լճերի ափերին՝ ջրի մակերևույթի և ցամաքի վրա գտնվող տարբեր ջերմաստիճանների հագեցման աստիճանին մոտ գտնվող օդային զանգվածների միախառնումից: Գոլորշացման Մ. առաջանում է ցուրտ եղանակներին՝ ջրային մակերևույթների վրա, երբ վերջինի ջերմաստիճանը բարձր է նրա վրա գտնվող օդի ջերմաստիճանից: Դիտվում է Սևանա լճի ավազանում և գետերի երկայնքով: Տարբերում են նաև ներզանգվւսծային և ճակատային (մ|3ն. ճակատի շրջանում) Մ-ներ: Տարվա ընթացքում Մ-ով օրերի առավելագույնը (150-200) դիտվում է Արագածի, Գեղամա, Զանգեզուրի լեռն, շրջաններում. դրանց 50-70 %-ը բաժին է ընկնում տարվա ցուրտ կեսին (հոկտեմբեր-մարտին): Մ-ով օրերի թիվը նախալեռն, շրջաններում 25 է, Գյումրիում՝ 54, Գորիսում՝ 68, Մեղրիում՝ 108 և այլն: ՀՀ տարածքում Մ-ների 50-70 %-ը դիտվում է ժ. 24-ից մինչև ժ. 10-ը: Արդյունաբերական արտանետումները նպաստում են Մ-ների ուժեղացմանը: Նոյեմբեր-մարտին Երևանի շրջակայքում 40-50 օր մառախլապատ է: Մ. խանգարում է տրանսպորտի աշխատանքին, նվազեցնում Արեգակի ջերմային ճառագայթումը, նպաստում բույսերի սնկային հիվանդությունների առաջացմանը, դժվարացնում բերքահավաքը: Մեծ քաղաքներում կարող է առաջացնել նաև մշուշ:
ՄԱՐՏ (< լատ. Mars), օրացուցային տարվա երրորդ ամիսը (31 օր): Հռոմեացիների պատերազմի աստված Մարսի անվամբ: Մինչև Հողյան օրացույցի ընդունումը Մ. տարվա առաջին ամիսն էր:
ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ գարնանային, օրացուցայինով՝ գարնան առաջին ամիսն է: Հասարակածում Արեգակը տարվա ընթացքում զենիթում լինում է երկու անգամ, որից մեկը՝ մարտի 21-ին (գարնանային գիշերահավասարի օր): Այդ օրը գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: ՀՀ-ում Մ-ին ցերեկվա տևողությունը 11 ժ 18 ր-ից (1-ին) 12 ժ 38ր է (31-ին), Երևանում՝ 11 ժ 55 ր (15-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 42°18'-ից (1-ին) 54°00' է (31-ին): Արևափայլքի տևողությունը 118-ից (Եղեգնաձոր) 195 ժ է (Մեղրի): Արեգակնային գումարային ճառագայթումը 9,8-ից (Երևան) 14,1 կկալ/սմ² ամիս է (Ջերմուկ): Արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը (բացառությամբ Արագած բլկ-ի և Եռաթմբերի՝ -0,6-ից -0,7 կկալ/սմ² ամին) դրական է՝ 0,1-ից (Ուրասար) 4,5 կկալ/սմ² ամիս (Երևան): Օդի միջին ջերմաստիճանը 7,9-ից (Մեղրի) -10,2°C է (Արագած բլկ), առավելագույնը՝ 29°C (Կապան), նվազագույնը՝ -39°C (Տաշիր): Օդի հարաբեր, խոնավությունը 61-84 % է: Մ-ին ավելանում է մինչև 30 % հարաբեր. խոնավությամբ օրերի թիվը, մեծանում օդի խոնավության աստիճանը: Մթև. տեղումները 27-ից (Մեղրի) 109 մմ է (Արագած բլկ), առավելագույնը՝ 199 մմ (Արագած բլկ, 1964): Քամու արագությունը 1,4-8,3 մ/վ է, առավելագույնը՝ հետկեսօրյա ժամերին՝ լեռնանցքներում, գերակշռող ուղղությունները՝ հվ-արմ. և արմ.:
Մ-ի վերջին սկսվում են մոտ 2000 մ-ից բարձր ջրհավաք ավազաններ ունեցող գետերի գարնանային վարարումները: Գետերով հոսում է տարեկան հոսքի 5-7 %-ը. ստորերկրյա սնմամբ գետերով՝ 2,5-3-5 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ 5,2 %-ը: 8ՕՕՕ մ-ից բարձր գետերը դեռևս սառցածածկ են, ավելի ցածր (2000-2500 մ) սկսվում է սառցահալքը: Գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվազում է 0,4°Օ-ով: Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը