Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/123

Այս էջը սրբագրված է

որոնց թիկունքում համեմատաբար տաք օդ է. առաջանում են, երբ տաք օդային զանգվածը, շարժվելով դեպի ցուրտ օդային զանգված, աստիճանաբար բարձրանում է վեր՝ իր տակ թողնելով սեպաձև խրված սառը օդը: Տաք Մ. ճ. ընդգրկում է հւսրյուրավոր կմ լայնության, հազարավոր կմ երկարության տարածք և ազդում եղանակային պայմանների վրա. այն կատարվում է որոշակի հաջորդականությամբ՝ նախ երևում են փետրավոր, ապա՝ փետրաշերտավոր ամպեր, սկսվում են մթն. ճնշման անկում, քամու ուժեղացում, անընդհատ, չափավոր (թույլ) տեղումներ: Տաք Մ. ճ-ի անցումից հետո դիտվում են ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, քամու ուղղության փոփոխություն, ճնշման անկման նվազում, ամպամածության փոքրացում և տեղումների դադար: Ցուրտ, խիտ ու ծանր օդը, խրվելով տաք օդի տակ, ստիպում է վերջինին բարձրանալ մթնոլորտի ավելի բարձր շերտեր: Ցուրտ Մ. ճ-ի մոտենալու ժամանակ դիտվում է մթն. ճնշման անկում, նահանջից հետո ճնշումն աճում է, ջերմաստիճանը զգալիորեն նվազում: Ցուրտ Մ. ճ-ից առաջ քամու արագությունը մեծանում է, ճակատի անցնելուց հետո ուղղությունը փոխվում է՝ հվ-արմ-ից հս-արմ: Ցուրտ Մ. ճ. ՀՀ տարածք է շարժվում հս-արմ-ից և արլ-ից՝ ցիկլոնի թիկունքում ստեղծելով առանձնահատուկ եղանակային պայմաններ՝ ամպամածության ավելացում, տեղումներ, ջերմաստիճանի նվազում, քամու ուժեղացում՝ 15- 20 մ/վ, լեռն, շրջաններում և լեռնանցքներում՝ մինչև 40 մ/փ Ամռանը ցուրտ Մ. ճ-ով են պայմանավորված ամպրոպը և կարկուտը, ձմռանը՝ բուքը-. Ցուրտ Մ. ճ-ները հիմնականում առաջանում են ցիկլոններում, որտեղ դրանք շարժվում են ավելի արագ, քան տաքերը, հասնում են տաք Մ. ճ-ին, միաձուլվում՝ առաջացնելով օկլյուզային Մ. ճ.: Տարբերում են ցուրտ և տաք տիպի օկլյուզային Մ. ճ-ներ: Տաքի դեպքում ցուրտ Մ. ճ-ի թիկունքում գտնվող օդն ավելի տաք է, քան տաք Մ. ճ-ի առջևում գտնվող օդը, ցրտի դեպքում՝ թիկունքում գտնվող օդի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան տաք Մ. ճ-ի առջևում գտնվող օդինը: Օկլյուզային Մ. ճ-ի ազդեցությունը սովորաբար թույլ է: ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, Երկրի մակերևույթի և մթնոլորտում գտնվող առարկաների վրա գործող օդի ճնշումը, որը քամու ուղղությունն ու արագությունը որոշող հիմն, գործոնն է: Մ. ճ. հավասար է մթնոլորտի տվյալ մակարդակից մինչև Նրա վերին սահմանը տարածված օդի միավոր մակերեսով սյան կշռին: Չափվում է բարոմետրով, արտահայտվում միլիբարերով (մբ, 1 մբ- 1000 դին/սմ²), սնդիկի սյան բարձրությամբ (մմ սնդ. ս.), Պասկալներով (Նյուտոններով՝ 1մ² մակերեսի վրա, Ն/մ²) և այլն: Ծովի մակերևույթի վրա Մ. ճ-ման միջին արժեքը 1013,25 մբ կամ 760 մմ սնդ. ս. է (0°C, 45° լայնության տակ), որն ընդունված է որպես ճնշման «նորմալ» մեծություն: Մ. ճ. ըստ բարձրության նվազում է էքսպոնենցիալ օրենքով, օրինակ՝ 5 կմ բարձրության վրա այն հավասար է ծովի մակերևույթի վրա եղած արժեքի մոտ կեսին: Մ. ճ. անհավասար է բաշխվում նաև հորիզոն, ուղղությամբ, որը, կախված մթնոլորտի ընդհանուր շրջանառության պայմաններից, տեղի է ունենում օրինաչափ և ոչ օրինաչափ պարբերություններով: Ցամաքի վրա Մ. ճ-ման առավելագույն արժեքը դիտվում է ձմռանը, իսկ նվազագույնը՝ ամռանը: Մ. ճ-ման տարեկան միջին մեծությունները ՀՀ տարածքում տատանվում են 1015,7-1018,6 Անսահմաններում, հունվարին՝ 1028,2-1029,9 մբ, հուլիսին՝ 1009,6- 1004,4 մբ-. Ձմռանը, պայմանավորված սիբիր. անտիցիկլոնի ազդեցությամբ, գերիշխում է բարձր, իսկ ամռանը՝ ցածր Մ. ճ.: Արագածի գագաթնային մասում Մ. ճ. առավելագույն արժեքին է հասնում ամռանը, իսկ նվազագույնը դիտվում է ձմռանը: Մ. ճ-ման տարեկան միջին արժեքները ՀՀ ցածրադիր շրջաններում (627 մ. Մեղրի) 940,5 մբ է, բարձրլեռն. շրջաններում (3229 մ, Արագած բլկ)՝ 686,6 մբ, և այլն, նվազագույնը հունվարին՝ 936,2 և 680.3 մբ, առավելագույնը հուլիսին' 942.3 և 691,3 մբ։ Երևանում (907 մ բարձր.) Մ. ճ-ման առավելագույն արժեքը դիտվում է ցուրտ ամիսներին՝ 934,1 մբ, նվազագույնը հուլիսին՝ 877,7 մբ-. օրվա ընթացքում դիտվում են Մ. ճ-ման երկու առավելագույն (9-10 և 21-22 ժամերին) և երկու նվազագույն (3-4 և 13-16 ժամերին) արժեքներ: ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ, ամպերից թափվող հեղուկ-կաթիլային կամ պինդ վիճակի ջուր (անձրև,ձյուն, կարկուտ և այլն), ինչպես նաև Երկրի մարկերևույթի կամ առանձին առարկաների վրա նստած օդից անջատված ջուր (ցող, եղյամ, ճեևճառ,մերկասառույց և այլն): Մ. տ. Երկրի վրա ջրի շրջանառության օղակներից են: Մ. տ-ի քանակը չափվում է թափված ջրի շերտի բարձրությամբ՝ արտահայտված մմ-ով, սաստկությունը՝մմ/ր, մմ/ժ, մմ/օր-ով։ Մ. տ-ի տարածական բաշխումը խիստ անհամաչափ է և կախված է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից, զգալի դեր են խաղում նաև տեղանքի լեռնագրությունը և ռելիեֆի դիրքադրությունը. Մ. տ-ի քանակը հողմակողմ լանջերին ավելի է, քան հողմահակառակ լանջերին: Տարբերում են Մ. տ-ի հետևյալ տիպերը. համատարած տեղումներ, կազմված են անձրևի միջին մեծության կաթիլներից կամ ձյան փաթիլներից, թափվում են հիմնականում աշնանը և ձմռանը՝ շերտաանձրևայիև և բարձր շերտավոր ամպերից, միջին սաստկությամբ և մեծ տարածությունների վրա, բավականին տևական՝ մի քանի ժամ կամ օրեր: Տեղատարափ տեղումներ, կազմված են անձրևի խոշոր կաթիլներից կամ ձյան մեծ փաթիլներից, մեծ սաստկությամբ և կարճ տևողությամբ տեղումներ են, թափվում են տարվա տաք եղանակին՝ կույտաանձրևային ամպերից, երբեմն ուղեկցվում են կարկուտով: 27.8.1956-ին Գորիսի տարածաշրջանում 1,5-2 ժ-ում թափվել է 73 մմ տեղում: Մանրամաղ տեղումներ, կազմված են մանրահատիկ անձրևից կամ ձյան փաթիլներից, որոնց մասնիկների տրամագիծը չի գերազանցում 0,5 մմ, իսկ անկման արագությունն այնքան փոքր է (0,2-0,3 մ/վ), որ երկար ժամանակ մնում են օդում կախված, հիմնականում թափվում են աշնանը և ձմռանը՝ շերտավոր, շերտակույտավոր ամպերից, շատ փոքր սաստկությամբ, ինչպես նաև մառախուղների ցրման դեպքում: ՀՀ-ում տարվա ընթացքում նկատվում են Մ. տ-ի երկու բարձր արժեքներ, հիմնականը՝ գարնան ամիսներին, հատկապես ապրիլի վերջին կամ մայիսին, իսկ երկրորդը (ավելի թույլ)՝